Wednesday, 24 04 2024
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին

Ռոբերտ Քոչարյանը բացահայտել է իր գլխավոր անելիքը

Ամեն ինչ անելու ենք Նիկոլ Փաշինյանի վարկանիշը «մինչև քոքը» նվազեցնելու համար, նախօրեին ասուլիսում հայտարարել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա փաստորեն բաց տեքստով ասել է իր գլխավոր անելիքը, բացահայտել ընտրական գլխավոր մարտավարությունը: Այդ մարտավարության և դրա շարժառիթի մասին խոսել եմ դեռևս ամիսներ առաջ, երբ ձևավորվում էր իշխանության դեմ հետպատերազմական պայքարի միասնական ճակատ: Նույն խնդիրը հետապնդում էր ճակատը՝ նվազեցնել Նիկոլ Փաշինյանի վարկանիշը, այլ ոչ թե աշխատել սեփական վարկանիշը բարձրացնելու ուղղությամբ: Այժմ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը արտահերթ ընտրության գործընթացում բարձրաձայնում է այդ պլանի մասին՝ գլխավոր խնդիրը ոչ թե իր վարկանիշը բարձրացնելն է, այլ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը առավելագույնս նվազեցնելը, զրոյացնելը:

Բանն այն է, որ այդ խնդիրը լուծելու դեպքում առաջանում է մի իրավիճակ, երբ քաղաքական դաշտում այլևս չկա մեծ կամ մրցունակ վստահելիությամբ այլ գործիչ կամ ուժ: Անկասկած է, որ մնացյալ գործիչներն ու ուժերը իրենց վարկանիշով գոնե առայժմ գտնվում են մի տիրույթում, որը Ռոբերտ Քոչարյանի կամ նախկին կառավարող համակարգի համար միանգամայն հասանելի է և ավելին՝ շատ գործիչների և ուժերի դեպքում անգամ միանգամայն հաղթահարելի:

Ռոբերտ Քոչարյանը հիանալի է պատկերացնում, որ իր այսպես ասած «հակավարկանիշը» բավականին բարձր է և այն մաշելու համար աշխատելը չափազանց բարդ, տարիների գործ է, այն էլ առանց հաջողության շոշափելի երաշխիքի, անգամ եթե հաջողվի զրոյացնել Նիկոլ Փաշինյանի վարկանիշը: Որովհետև դրանից երկրորդ նախագահի համար ինքնաբերաբար չի բխում սեփական վարկանիշի աճ: Բայց, նա փաստորեն մարտավարական իմաստով արձանագրում է, որ դա իրեն պետք չէ: Դա պրագմատիկ հաշվարկ է: Նրան պետք է չեզոքացնել գլխավոր խնդիրը՝ Փաշինյանը վարկանիշը, և արդեն այսպես ասած համահարթ դաշտում իրացնել իր համակարգային և ռեսուրսային առավելությունը: Այստեղ առաջանում է մի հատկանշական հարց՝ ինչո՞ւ է երկրորդ նախագահը բարձրաձայնում, բացահայտում այդ մարտավարությունը: Մի կողմից, իրավիճակն այդ առումով այնքան պարզ է, որ թաքցնելու բան չկա էլ: Մյուս կողմից, այստեղ գուցե հարկ է դիտարկել հավանականությունը, որ Ռոբերտ Քոչարյանը այդպիսով ազդակ է հղում արտաքին որոշակի շրջանակների, այն ուղենշով, թե որն է գլխավոր խնդիրը և ինչ պետք է անել՝ անել ամեն ինչ Փաշինյանի վարկանիշը «մինչև քոքը» մաշելու համար: Ի դեպ, այդ իմաստով էլ ուշագրավ է հետևել Ադրբեջանի գործողություններին:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում