Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ջո Բայդենն Ալիևին հիշեցրել է Արցախի կարգավիճակի մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ադրբեջանի անկախության տոնի առիթով Բաքվի ղեկավար Ալիևին հղած ուղերձում հիշեցրել է, որ ԱՄՆ-ը հանձնառու է արցախյան հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման բանակցությանն օժանդակելուն: Այլ կերպ ասած, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Բաքվի ղեկավար Ալլիևին հիշեցրել է Արցախի կարգավիճակի և պատերազմի հետևանքով ԼՂԻՄ տարածքների դեօկուպացիայի հարցի մասին: Ըստ էության, ԱՄՆ նախագահը թերևս արձանագրել է պայմանը, որի դեպքում Վաշինգտոնը կընդառաջի հարաբերությունը խորացնելու Բաքվի ակնկալիքին, ինչի մասին օրեր առաջ հայտարարել էր Ալիևը:

ԱՄՆ-ին ուղղված նրա ռեվերանսը պայմանավորված էր թերևս մի շարք գործոններով, այդ թվում և այն, որ նկատվում է ամերիկա-իրանյան հարաբերության կարգավորման շոշափելի միտում և այն զարգանալու դեպքում Ալիևը պատկերացնում է ռուս-թուրքական ձևաչափի ճկունության անկումը, հետևաբար նաև այդ ձևաչափի վրա այլևս ապահով «ճոճվելու» անհեռանկարությունը կամ «ճոճանակից» պարզապես ընկնելու վտանգը: Ալիևին Բայդենի հղած տոնական ուղերձը փաստացի ստացվում է նրա ռեվերանսի պատասխան, այն իմաստով, որ Վաշինգտոնը կընդունի այն, եթե Բաքուն ինքը իջնի «ճոճանակից» և ներգրավվի Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային գործընթացը վերսկսելու օրակարգին:

Իհարկե բարդ է պատկերացնել, որ Ալիևը պատրաստ է իջնել ռուս-թուրքական «ճոճանակից», որքան էլ այն կարող է պարունակել նրա համար էական ռիսկեր: Ըստ այդմ հավանական է, որ Բաքուն կարող է մտմտալ ԱՄՆ հանդեպ ռեվերանսը ավելի ուժգնացնելու և առարկայացնելու մասին:

Իսկ դա պետք է լուրջ դիտարկման առարկա լինի Երևանի համար: Բանն այն է, որ այստեղ Երևանի ու Բաքվի միջև առկա է անուղղակի մրցակցության խնդիր: Եթե ամերիկա-իրանյան հարաբերությունը կարգավորման ճանապարհով ընթանում է հաստատուն, ապա դա բերելու է ռեգիոնալ տնտեսա-քաղաքական նոր տարածության ձևավորման և այստեղ դրա համար պայքարը լինելու է Իրանին սահմանակից Հայաստանի և Ադրբեջանի միջև: Ըստ էության նաև այստեղ է թերևս շարժառիթներից մեկը, որ Բաքուն Սյունիքի իրավիճակը փորձում է մշտապես պահել լարվածության ռեժիմում: Առավել քան տարակուսելի է այն, որ նույնը փորձում են անել նաև Հայաստանի որոշ ներքաղաքական դերակատարներ և տնտեսական խմբեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում