Friday, 29 03 2024
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին

Ձևանալ, որ կարող ենք դեռևս մնալ ռուսական գաղութային այս պայմաններում՝ նշանակում է հանձնել մեր երեխաներին ռուս-թուրքական դաշինքի ստրկությանը

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը հայտարարում է Հայաստանի հետ գործակցության 2020-25 հնգամյա ռազմավարության երկու առանցքային ուղղությունները՝ ժողովրդավարական անցման շարունակության աջակցություն և տնտեսական արդիականացման միջոցով Հայաստանի հանրության տնտեսական անվտանգության աստիճանի բարձրացում:

«Ըստ էության, սա խոսակցություն է Հայաստանի ինքնիշխանության աստիճանի մասին»,-ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է կատարել քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

«Եվ բնականաբար, սա բարեգործության մասին խոսակցություն չէ, այլ քաղաքական և ընդհուպ ռազմա-քաղաքական շահի, և ըստ այդմ հույժ կարևոր է, որպեսզի Հայաստանում գտնվի այդ շահի վրա համատեղ աշխատանքի պատրաստ գործընկերային պատասխանատու սուբյեկտների շրջանակ: Այդ շրջանակը չպետք է և չի կարող սահմանափակվել միայն կառավարության շրջանակով՝ ով էլ լինի կառավարության ղեկին: Միևնույն ժամանակ, շատ կարեւոր է գործընկերային շրջանակի «բծախնդիր» ընտրությունը, որպեսզի հնգամյա ռազմավարությունն իսկապես ծառայի Հայաստանի հնարավորությունների համակարգային եւ խորքային դիվերսիֆիկացիային ու ինքնիշխանության բարձրացմանը, այլ ոչ թե մարդիկ մի ձեռքով առնչվեն դրան ուղղված լիցքերին, մյուսով դրանք մատնեն «եվրասիական հողանցման»»։

Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը թերահավատ է, որ Հայաստանի այսօրվա իշխանությունները կօգտվեն  ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ընձեռած հնարավորությունից.«Այս անտերության իրավիճակում բնականաբար Հայաստանը ոչ մի բանից չի օգտվի, ճիշտ այնպես, ինչպես  չի օգտվել ՍԵՊԱ կոչվող Եվրամիության հետ Համապարփակ գործընկերության պայմանագրի բոլոր հնարավորություններից։ Այն ստորագրել են մի կողմից ԵՄ 27 երկրները, մյուս կողմից՝ ՀՀ իշխանությունները, սակայն այսօր ձևանում են, որ նման բան չի եղել և  իրենք դա չգիտեն։ Նույնը կլինի Միացյալ Նահանգների առաջարկի հետ, բայց ուղերձի մեջ ամենակարևորը նշված թվերն են։ Իրենք փաստորեն հուշում են հայ ժողովրդին, որ իրենք հստակ պատկերացնում են Հայաստանի տեղը սկսած տասնամյակի առաջիկա 5 տարիների ընթացքում։ Ես կարծում եմ, որ մենք այդքան չենք սպասի։ Մենք պետք է օգնենք մեր արևմտյան դաշնակիցներին, որպեսզի նրանք էլ կարողանան օգնել մեզ։ Համենայնդեպս՝  Հայաստանի Եվրոպական կուսակցությունը ամեն ինչ կանի, որ և՛ Եվրամիության և՛ Միացյալ Նահանգների տնտեսական ու քաղաքական ծրագրերը Հայաստանի վերաբերյալ իրականանան որքան հնարավոր է շուտ։ Մենք չենք կարող սպասել 5 կամ 10 տարի։ Մեկ ամսից հետո մենք հույս ունենք արդեն Ազգային ժողովում սկսել աշխատել այս հնարավորությունները իրականություն դարձնելու ուղղությամբ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Խզմալյանն ընդգծեց. «Ես ստիպված կլինեմ հիշեցնել մեր մոռացկոտ ժողովրդին, որ ԱՄՆ-ն ոչ միայն 100 տարի առաջ փրկեց մի ամբողջ սերունդ՝ 130 որբ երեխա, ոչ միայն այօրվա գներով 200 միլիարդ դոլլարի օգնություն ուղարկեցին Հայաստանի առաջին հանրապետությանը, այլ նաև իմ երեխաների սերնդին օգնեցին 90-ականների սկզբին՝ այդ նույն մութ ու ցուրտ տարիներին։ Ես ընդամենը հիշեցնում եմ, որ 2 միլիարդ դոլլարի ԱՄՆ-ն օգնություն ցույց տվեց Հայաստանին հենց  90-ականներին։ Դա ներառում էր սնունդ, վառելիք, առաջին անհրաժեշտության պարագաներ։ Իհարկե դա Ռուսաստանի մոտ դժգոհություն է առաջացնում, որովհետև Ռուսաստանը սովոր է Հայաստանը դիտարկել որպես իր գաղութ։Միացյալ Նահանգները միշտ փորձում են Հայաստանում տեսնել պետություն, ինքնիշխան երկիր ու անկախ ազգ։ Մենք չգիտես ինչու շարունակում ենք մտածել՝ ուզու՞մ ենք դառնալ պետություն, անկախ ազգ, թե ոչ»։

Մեր զրուցակիցը նաև հիշեցնում է, որ այս օրերին Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները պատժամիջոցները հանում են նաև Իրանից.«Այսինքն և՛ մեր հարավային հարևանը և՛ մեր հյուսիսային հարևան Վրաստանը միանշանակ կողմնորոշվել են իրենց աշխարհաքաղաքական ուղղվածություններով դեպի արևմուտք։ Ձևանալ, որ մենք  կարող ենք դեռևս մնալ ռուսական  գաղութ այս պայմաններում՝ նշանակում է  հանձնել մեր երեխաներին ռուս-թուրքական դաշինքի ստրկությանը։ Ես ամեն ինչ կանեմ, որ դա չլինի»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում