Ինչպես փոխանցում է ադրբեջանական Trend գործակալությունը, Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը Վրաստանի պաշտպանության նախարարությանն է փոխանցել $1.5 մլն ռազմատեխնիկական օգնություն: Ըստ Վրաստանի ՊՆ-ի` ռազմական դրամաշնորհի պայմանագիրը ստորագրվել էր դեռևս 2005թ.: Դրա շրջանակներում Վրաստանին է փոխանցվել 8 մեքենա և այլ տեսակի տեխնիկա:
«Թուրքիան և Վրաստանը ռազմական ոլորտում համագործակցության մեծ փորձ ունեն»,- ասել է Վրաստանի պաշտպանության փոխնախարար Նոդար Խարշիդաձեն: «Այսօր թուրքական կողմը մեզ օգնել է փոխադրումների հետ կապված, եւ ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել»,- ավելացրել է նա:
«Մենք աշխատում ենք ինչպես փոխադրումների, այնպես էլ կրթության ոլորտներում: Այսօրվա միջոցառումը ամենամյա օգնության մի մասն է, որը Թուրքիան ցույց է տալիս Վրաստանին»,- ասել է Վրաստանում Թուրքիայի դեսպան Լևենթ Մուրադ Բուրհանսը: