Վրաստանի վարչապետին կից Կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհուրդը որոշում է կայացրել հունիսի 1-ից ճանապարհորդների համար բացել ցամաքային սահմանները ամենամոտ հարևանների հետ: Այս մասին, ТАСС-ի հաղորդմամբ, երեքշաբթի ճեպազրույցում հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գեորգի Գիբրաձեն:
«Համակարգող խորհուրդը որոշում կայացրեց ցամաքային սահմանները բացել հունիսի 1-ից, ցամաքային սահմանները կբացվեն, և դրանք հնարավոր կլինի անցնել պատվաստումների ամբողջական ընթացքի ավարտը հաստատող փաստաթղթով և PCR թեստի բացասական պատասխանով», – ասել է Գիբրաձեն: