Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հարգենք Կապառոսի որոշումը․ Ովքեր են Մխիթարյանի շուրջ քաղաքական օրակարգ ստեղծում

Խոակին Կապառոսի «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին Հայաստանի ազգային հավաքականի որոշումը բուռն արձագանք ստացավ ոչ միայն ֆուտբոլասերների շրջանում։ Հիշեցնենք, որ հունիսի 1-ին մեր ազգային թիմը ընկերական խաղում հյուրընկալվելու է աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիային, իսկ հունիսի 5-ին՝ Շվեդիային։ ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Խոակին Կապառոսը խոսելով առաջիկա հանդիպումների կարևորության և ֆուտբոլիստների ընտրության մասին, մասնավորապես ասել էր.«Առաջիկա երկու հանդիպումները շատ կարևոր են: Մրցելու ենք թիմերի դեմ, որոնք պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը՝ նախապատրաստվելով սեպտեմբերին կայանալիք պաշտոնական հանդիպումներին: Երբ խաղում է ազգային հավաքականը, չկան ընկերական հանդիպումներ. բոլոր խաղերն էլ կարևոր են, քանի որ մենք ներկայացնում ենք ազգը և երկիրը: Հիմնական կազմի մի շարք ֆուտբոլիստներ այս անգամ բացակայում են ցուցակից: Մենք շատ լավ ենք ճանաչում այդ ֆուտբոլիստներին, մեծ հույսեր ենք կապում նրանց հետ և շատ կարևորում նրանց դերը, սակայն այս անգամ որոշել ենք հանգստի հնարավորություն տալ նրանց և գործի մեջ տեսնել մի քանի երիտասարդների: Կարծում եմ՝ սրանից ավելի լավ հնարավորություն չի կարող լինել նրանց համար:

Հրավիրել ենք այն ֆուտբոլիստներին, որոնք իրենց լավ են դրսևորել ներքին առաջնությունում և ցանկանում ենք ստուգել նրանց կարողությունները Խորվաթիայի և Շվեդիայի կարգի հզոր հավաքականների դեմ խաղերում»: Ավելի ուշ հետևեց նաև Մխիթարյանի արձագանքը։ «Ի զարմանս ինձ, Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբից ինձ տեղեկացրել են, որ ինչ-ինչ պատճառներով ես չեմ հրավիրել առաջիկա ընկերական խաղերին: Տրամադրված պատճառներն ինձ համար համոզիչ չեն: Այնուամենայնիվ, ես կանգնած եմ մեր տղաների կողքին և հաջողություն եմ մաղթում նրանց առաջիկա խաղերում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել էր Հայաստանի հավաքականի ավագը։ Վերջին զարգացումները հասարակական, նույնիսկ քաղաքական որոշ շրջանակների հիմք տվեցին պնդելու, որ Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ ցուցաբերվում է խտրական մոտեցում։ Կարկառուն ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանն էլ ազգային հավաքականի ֆուտբոլիստներին ի աջակցություն՝ ՄխիթարյանիՆ հորդորեց հրաժարվել մասնակցել առաջիկա հանդիպումներին։ «Սպորտում հայ ժողովուրդը աշխարհում երկու գերճանաչված դեսպան ուներ՝ Լևոն Արոնյանն ու Հենրիխ Մխիթարյանը: Առաջինի կյանքը հարամեցին, հիմա էլ անցան Հենոյին: Կա՞ այլ բացատրություն, քան հայ ժողովրդի այս երկու հեղինակություններին սկանդալային լրահոսի մեջ դնելով՝ նրանց անունը միջազգայնորեն սևացնելու, նրանց Հայաստանից կտրելու փորձն է: Ո՞վ է լինելու երրորդը: Արթուր Ալեքսանյա՞նը»,- գրել էր Ֆարմանյանը:

Ցավով պետք է արձանագրենք, որ իսպանացի հանրահայտ մասնագետի ազգային թիմի կազմի որոշումը այՍպես կոչված նախկինները նախընտրական շրջանում փորձում են օգտագործել որպես քաղաքական դիվիդենտներ հավաքելու միջոց։ Ավելին, շրջանառության մեջ է դրվել այն թեզը, որ Մխիթարյանը հավաքականի չի հրավիրվել պետության առաջին դեպքի՝ Նիկոլ Փաշինյանի հրահանգով։ Վստահաբար կարող ենք ասել, որ եթե որևէ մեկը այդ թվում նաև պետության ղեկավարը փորձ աներ Կապառոսին հրահանգ տալ ֆուտբոլիստների ընտրության հարցում, ապա իսպանացի մասնագետը այլևս չէր աշխատի մեր ազգային թիմում։ Կապառոսի համար չկան հեղինակություններ և ազդեցիկ դեմքեր։ Կապառոսը ձևավորել է թիմ, կառուցել է հաղթող կոլեկտիվ։ Այս բարդ գործընթացն ունի բազմաթիվ բաղադրիչներ, սկսած տակտիկականից վերջարցած հոգեբանականից։ Հանուն արդարության պետք է նշենք, որ եղել են դեպքեր երբ քննադատության ենք ենթարկել Կապառոսին կազմի ընտրության հարցում։ Մասնավորապես, Ազգերի լիգայի խաղարկության մեկնարկում մեր կարծիքն արտահայտեցինք կադրային լուծումների վերաբերյալ։ Այս պահին սակայն պարոն Կապառոսին քննադատելը միանգամայն ճիշտ չի լինի։

Այս մասնագետի գլխավորությամբ Հայաստանը վերջին 5 հանդիպումներում նույնքան հաղթանակ է տոնել։ Աշխարհի առաջնության ընտրական փուլը Հայաստանի հավաքականը սկսել է երեք անընդմեջ հաղթանակով։ Բոլոր հաղթանակներն ի դեպ, մերոնք տոնել են առանց Մխիթարյանի։ Հարգենք Կապառոսի որոշումը։ Վստահ ենք, որ այն բացառապես պրոֆեսիոնալ է։ Շնորհիվ Կապառոսի մենք հպարտանում ենք Հայաստանի հավաքականով, հպարտանում ենք մեր ֆուտբոլիստների հիանալի խաղով։ Վստահ ենք, որ առաջիկայում ևս շարունակելու ենք հպարտանալ և հիանալ։

«Երեկ եմ խոսել Հենոյի հետ… Տղեն ամենաբարձր պրոֆեսիոնալի նման է մոտենում նման հարցերին: Միակ բանը, որը ուզում էի հասկանալ մեր զրույցից, հիասթափություն կա՞ իր մոտ, թե ոչ: Չկա ու չի կարող լինել: Միայն պարզաբանելու և բացատրելու պահ կա, որը մարզիչ-խաղացող տիրույթում է: Նորմալ պրոցես է սա ֆուտբոլում, ինչքան էլ երկրպագուների համար զարմանալի ու անսպասելի լինեն նման հարցերը: Եվս մեկ անգամ հավելեմ, որ մեծ հույսեր ունեմ՝ ապագայում Հավաքականի ավագը իր տեղում կլինի»,- գրել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը: Մեկնաբանությունները թերևս ավելորդ են։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում