Monday, 29 05 2023
22:45
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Արարատ Միրզոյանի հանդիպումն Արգենտինայի խորհրդարանական պատվիրակության հետ
Ապարանի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել
Կապանում ռուսական հյուպատոսարանի բացումը ռիսկային է
Վարչապետ Փաշինյանը հանդիպել է նախագահ Խաչատուրյանին
Նաիրիի բաժնի և «Զվարթնոց»-ի գծային բաժնի ոստիկանները ձերբակալել են Նոր Հաճնում դանակահարություն կատարած տղամարդուն
21:56
Միլանի մարզիչները` Հայաստանում. Ամերիաբանկի նոր նախաձեռնությունը մարզաբնակ պատանիների համար
Ալիևն անթաքույց սպառնում է էթնիկ զտումներ իրականացնել. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը
Արցախը տոտալ շրջափակման մեջ է, ներքաղաքական պրոցեսները ավելի շատ կխանգարեն, քան կօգնեն
Թուրքիան ԱՄՆ-ի ու ԵՄ ճնշումների տակ դժվար թե մեղմացնի դիրքորոշումը Հայաստանի հանդեպ
Պարեկները մայիսի 22-ից 29-ը Երևանում հայտնաբերել են 4060, վեց մարզերում՝ 659 խախտում
Ֆրանսիա – Հայաստան. կամրջում է մանսուրյանական մրցույթը
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Ինչպե՞ս է հայտնաբերվել 1 տոննա թմրանյութը․ Միհրան Պողոսյանը նոր տեսանյութ է հրապարակել
21:10
Իտալիայում նավ է խորտակվել, մահացել է 4 զբոսաշրջիկ
Ալիևի երեկվա հայտարարությունները սպառնալիք են. ՄԻԵԴ ուշադրությունը պետք է հրավիրենք
20:50
Անհամբեր սպասում եմ շարունակել աշխատել որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ. Բայդենը շնորհավորել է Էրդողանին
«Ռոյալ Պլազա» հյուրանոցի սենյակում դի է հայտնաբերվել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օրվա ընթացքում տարածել է երկրորդ ապատեղեկատվությունը. ԱՀ ՊՆ
20:30
Հույս ունենք զարգացնել համագործակցությունը հանուն Եվրոպայի անվտանգության և կայունության. Զելենսկին` Էրդողանին
20:20
Reuters-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանը գիշերը անօդաչու սարքերով հարձակվել է Օդեսայի նավահանգստի վրա
Ստամբուլի քաղաքապետ. Ընդդիմության համար ամեն ինչ զրոյից է սկսվում
Էրդողանի առաջին արտասահմանյան այցը կարող է լինել Մոլդովա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայ-ադրբեջանական սահմանի հաղորդակցությունների ապաշրջափակման փաստաթուղթը գրեթե պատրաստ է. Պալտով
19:30
Իրանը շուտով կներկայացնի գերձայնային հրթիռ
Մայիսի 22-29-ը Երևանում հայտնաբերվել է երթևեկության կանոնների 4060 խախտում
Երևանի մթնոլորտային օդում փոշու պարունակությունը նորմայից բարձր է
19:00
Իսպանիայի վարչապետը հայտարարել է խորհրդարանն արձակելու և արտահերթ ընտրությունների մասին
Արձանագրել եք փրկարար բառը բառիս բուն իմաստով․ Անդրանիկ Քոչարյանը՝ ԱԻ նախարարին

Արդիականացվել է Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղիի կառավարման համակարգը

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող՝ Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղին ամբողջությամբ արդիականացվել է: Ներդրվել են մուտքի և ելքի ավտոմատ կառավարման, վճարման և տեսահսկման համակարգեր: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Նախկինում ավտոկայանատեղ մուտք գործելիս անհրաժեշտ էր սեղմել կոճակը և վերցնել կտրոնը, որտեղ գրանցված էր մուտքի ժամը և ելք կատարելիս պետք էր ներկայացնել կտրոնը, որտեղ ժամն էր նշված, հենց դրա հիման վրա էլ կատարվում էր հաշվարկ և տեղում միայն կանխիկ վճարում էր իրականացվում»,- նշում է «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սարգիս Մանուկյանը:

Ըստ աղբյուրի՝ այժմ տեղադրված հատուկ տեսախցիկը պատկերի վերլուծությամբ գրանցում է պետհամարանիշը և արձանագրում մուտքի ժամը: Համակարգը սկսում է հաշվարկել մեքենայի համար վճարվելիք գումարը, և անցարգելն ինքնաշխատ բացվում է: Վարորդներն այսուհետ կայանելու համար պետք է վճարեն ինքնասպասարկման տերմինալներով: Ավտոկայանատեղի երեք հարկերում տեղադրված վեց տերմինալները վճարային տարբեր եղանակների հնարավորություն ունեն:

«Կարող են վճարումը կատարել թե կանխիկ, որի ժամանակ նաև մանրադրամն է վերադարձվում, հնարավոր է վճարել բանկային քարտով, ինչպես նաև NFC համակարգով՝ բջջային հեռախոսով»,- ասում է Սարգիս Մանուկյանը:

«Այստեղ երևում է այս երկու օրերի ընթացքում մեքենաների շարժը, և կարող ենք փաստել, որ արդեն իսկ տերմինալներով վճարել են մեր վարորդների 50 տոկոսից ավելին»,- նկատում է ընդհանուր աշխատանքների կազմակերպման ծառայության պետ Արտյոմ Գալստյանը:

Երևանի քաղաքապետարանից հայտնում են,. որ շուրջ 500 մեքենայի համար նախատեսված համայնքային ավտոկայանատեղում գործում են տարբեր սակագներ, նաև ամսական բաժանորդագրության հնարավորություն կա:

«Առավոտյան 9-ից մինչև 24:00-ը մեկ ժամի արժեքը 200 դրամ է, 24:00-ից մինչև առավոտյան 9:00-ը մեկ ժամի արժեքը՝ 100 դրամ, սակայն, եթե ամբողջ գիշեր է մեքենան կայանում, ապա՝ 500 դրամ: Գոյություն ունի նաև ամսական բաժանորդագրություն, որի արժեքը 20 հազար դրամ է: Ի դեպ, համեմատականով եթե նայենք, կենտրոնի այլ ստորգետնյա ավտոկայանատեղերի համեմատ շատ մատչելի է. մյուս տեղերում մոտ երկու անգամ ավելի թանկ է»,- նշում է սպասարկող ընկերության աշխատակից Սարգիս Աբրահամյանը:

«Հաշվետվողականությունն է մեծացել, արդեն հստակ է, թափանցիկ, որևէ շեղում հնարավոր չէ: Այստեղ մեկ կարևոր հանգամանք էլ կա. եթե նախկինում ունեինք միջնորդ սպասարկող՝ վճարահաշվարկային ընկերություն, որն այստեղից հավաքում էր դրամը և մուտք անում գանձապետական հաշվին, այժմ այդ միջնորդը բացառվել է, սյսինքն՝ թերմինալում վճարված գումարները միանգամից մուտք են արվում գանձապետական հաշվին: Մեկ օղակի պակասելն արագացրել է նաև համայնքային բյուջեի գումարների մուտքը»,- ասում է Սարգիս Մանուկյանը:

Քաղաքապետարանի տեղեկացմամբ՝ Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղում, ի դեպ, նաև էլեկտրական ավտոմեքենաների համար լիցքավորման կայաններ են տեղադրվել, որոնք հնարավորություն են տալիս կայանելուն զուգընթաց ավտոմեքենան անվճար լիցքավորել: Կայանները տեղադրվել են «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի կողմից իրականացվող Plug.am ծրագրով։ Երևանում էլեկտրական ավտոմեքենա ձեռք բերելու ցանկության խթանումը տարբեր նախաձեռնություններով կրելու է շարունակական բնույթ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում