Monday, 29 05 2023
22:45
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Արարատ Միրզոյանի հանդիպումն Արգենտինայի խորհրդարանական պատվիրակության հետ
Ապարանի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել
Կապանում ռուսական հյուպատոսարանի բացումը ռիսկային է
Վարչապետ Փաշինյանը հանդիպել է նախագահ Խաչատուրյանին
Նաիրիի բաժնի և «Զվարթնոց»-ի գծային բաժնի ոստիկանները ձերբակալել են Նոր Հաճնում դանակահարություն կատարած տղամարդուն
21:56
Միլանի մարզիչները` Հայաստանում. Ամերիաբանկի նոր նախաձեռնությունը մարզաբնակ պատանիների համար
Ալիևն անթաքույց սպառնում է էթնիկ զտումներ իրականացնել. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը
Արցախը տոտալ շրջափակման մեջ է, ներքաղաքական պրոցեսները ավելի շատ կխանգարեն, քան կօգնեն
Թուրքիան ԱՄՆ-ի ու ԵՄ ճնշումների տակ դժվար թե մեղմացնի դիրքորոշումը Հայաստանի հանդեպ
Պարեկները մայիսի 22-ից 29-ը Երևանում հայտնաբերել են 4060, վեց մարզերում՝ 659 խախտում
Ֆրանսիա – Հայաստան. կամրջում է մանսուրյանական մրցույթը
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Ինչպե՞ս է հայտնաբերվել 1 տոննա թմրանյութը․ Միհրան Պողոսյանը նոր տեսանյութ է հրապարակել
21:10
Իտալիայում նավ է խորտակվել, մահացել է 4 զբոսաշրջիկ
Ալիևի երեկվա հայտարարությունները սպառնալիք են. ՄԻԵԴ ուշադրությունը պետք է հրավիրենք
20:50
Անհամբեր սպասում եմ շարունակել աշխատել որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ. Բայդենը շնորհավորել է Էրդողանին
«Ռոյալ Պլազա» հյուրանոցի սենյակում դի է հայտնաբերվել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օրվա ընթացքում տարածել է երկրորդ ապատեղեկատվությունը. ԱՀ ՊՆ
20:30
Հույս ունենք զարգացնել համագործակցությունը հանուն Եվրոպայի անվտանգության և կայունության. Զելենսկին` Էրդողանին
20:20
Reuters-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանը գիշերը անօդաչու սարքերով հարձակվել է Օդեսայի նավահանգստի վրա
Ստամբուլի քաղաքապետ. Ընդդիմության համար ամեն ինչ զրոյից է սկսվում
Էրդողանի առաջին արտասահմանյան այցը կարող է լինել Մոլդովա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայ-ադրբեջանական սահմանի հաղորդակցությունների ապաշրջափակման փաստաթուղթը գրեթե պատրաստ է. Պալտով
19:30
Իրանը շուտով կներկայացնի գերձայնային հրթիռ
Մայիսի 22-29-ը Երևանում հայտնաբերվել է երթևեկության կանոնների 4060 խախտում
Երևանի մթնոլորտային օդում փոշու պարունակությունը նորմայից բարձր է
19:00
Իսպանիայի վարչապետը հայտարարել է խորհրդարանն արձակելու և արտահերթ ընտրությունների մասին
Արձանագրել եք փրկարար բառը բառիս բուն իմաստով․ Անդրանիկ Քոչարյանը՝ ԱԻ նախարարին

Տիկին Նունե Սարգսյանը հյուրընկալել է Շարժայի ժառանգության ինստիտուտի տնօրենին

Հանրապետության նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանը, հյուրընկալել է Արաբական Միացյալ Էմիրությունների հեղինակավոր մշակութային հաստատություններից մեկի՝ Շարժայի ժառանգության ինստիտուտի տնօրեն Աբդուլազիզ ալ-Մուսալլամին։ Այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Տիկին Սարգսյանը երկու տարի առաջ այցելել էր Շարժայի ժառանգության ինստիտուտ, և դեռ այն ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել համատեղ մշակութային ծրագրեր մշակելու և իրականացնելու վերաբերյալ: Մասնավորապես, Հանրապետության նախագահի տիկինն առաջարկել էր ինստիտուտի ղեկավարությանը համագործակցել Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի հետ՝ պատմելով ռեստավրացիոն լաբորատորիայի մասին ու ընդգծելով, որ հայ մասնագետները կարող են վերապատրաստել Շարժայի ժառանգության ինստիտուտի՝ հնագույն ձեռագրերի վերականգնմամբ զբաղվող աշխատակիցներին: Աբդուլազիզ ալ-Մուսալլամը հավանել էր գաղափարն ու որպես շարունակություն ԱՄԷ-ում տեղի ունեցած հանդիպման որոշում էր կայացրել այցելել Հայաստան»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Հայաստանում Շարժայի ժառանգության ինստիտուտի տնօրենը եղել է տարբեր մարզերում, այցելել մշակութային ու գիտակրթական հաստատություններ: Աբդուլազիզ ալ-Մուսալլամը Նունե Սարգսյանին է ներկայացրել Մատենադարան կատարած այցը, որտեղ ծանոթացել է ինչպես հայկական ձեռագրական ժառանգությանը, այնպես էլ գիտահետազոտական ինստիտուտում պահվող արաբական ձեռագրերի լավագույն նմուշներին, որոնք հայերեն ձեռագրերից հետո Մատենադարանի երկրորդ ամենախոշոր հավաքածուն են: Նա հայտնել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Մատենադարանի և Շարժայի ժառանգության ինստիտուտի միջև աշխատակիցների ու ձեռագրերի փոխանակման ծրագրեր իրականացնելու վերաբերյալ:

Նունե Սարգսյանը կարևորել է երկու բարեկամ ժողովուրդների միջև մշակութային կապերի խորացումն ու ընդլայնումը: «Մենք եղբայրական հարաբերություններ ունենք Միացյալ Արաբական Էմիրությունների հետ, և ուրախ կլինենք այդ հարաբերություններն ամրապնդել մշակութային փոխանակման ծրագրերի միջոցով: Ցանկացած հարաբերությունների հիմքը մշակույթն է»,- ասել է Նունե Սարգսյանը: Որպես երկկողմ ջերմ հարաբերությունների լավագույն օրինակ՝ նա մասնավորապես նշել է տարիներ առաջ Շարժայի կառավարիչ շեյխ Սուլթան Բին Մոհամմադ Ալ Քասիմիի բարերարությամբ Հաղարծնի վանական համալիրի վերանորոգման իրականացումը:

Աբդուլազիզ ալ-Մուսալլամը հանդիպմանն առաջարկել է Շարժայում ամեն տարի կազմակերպվող «Շարժայի ժառանգության օրեր» մշակութային փառատոնի շրջանակում 2022 թվականին հրավիրել Հայաստանը՝ որպես փառատոնի պատվավոր հյուր: Ողջունելով գաղափարը՝ նախագահի տիկին Նունե Սարգսյանը ևս առաջարկել է, որ Հայաստանում կազմակերպվի Շարժայի մշակութային շաբաթ: Երկուստեք կարևորվել է նաև երկկողմ մարզական միջոցառումների անցկացումը, մասնավորապես քննարկվել է սեղանի թենիսի պատանիների մրցումներ կազմակերպելու հնարավորությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում