
ՄԱԳԱՏԷ-ն և Թեհրանը պայմանավորվել են գործակալության ստուգումները մեկ ամսով երկարաձգելու մասին, հայտնել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին:
Նա հայտնել է, որ երկար զրույց են ունեցել Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիի հետ:
Պայմանավորվել են նախ, որ հավաքվող ամբողջ տեղեկությունը կպահվի ՄԱԳԱՏԷ-ի հովանու ներքո, բացի դրանից մոնիթորինգը կավարտվի հունիսի 24-ին: Իրանն իր հերթին որոշել է շարունակել միջուկային օբյեկտներում տեղադրված տեսախցիկների նկարահանումները: Այդ որոշումը փոխանցվել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենին: