
Լեհաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ առաջին երկիրը, որը Թուրքիայից ձեռք կբերի հարվածային անօդաչուներ։ Ընդհանուր առմամբ, Լեհաստանը Թուրքիայից կգնի 24 միավոր «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), որոնց առաջին խմբաքանակը կմատակարարվի արդեն 2022 թվականին։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։
Մայիսի 24-ին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան պաշտոնական այցով մեկնել է Անկարա: Դուդայի այցի ընթացքում նախատեսվում է, որ վերջինս համաձայնագիր կստորագրի ԱԹՍ-ների գնման վերաբերյալ:
Նշենք, որ նախօրեին Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշակը մեկնել էր Թուրքիա` հարվածային ԱԹՍ-ների գնման շուրջ բանակցություններ իրականացնելու համար:
Բլաշակը նշել էր, որ «լեհական բանակը ձեռք կբերի ստուգված զենք, որը նախկինում երբեք չի եղել իր զինանոցում»: