Էվերեստ լեռան հիմնական ճամբարում տեղի է ունեցել կորոնավիրուսի համատարած բռնկում: Ավելի քան 100 լեռնագնաց և օժանդակող անձնակազմն է վարակվել, հայտնում է The Guardian պարբերականը:
Ուղեկցորդներից մեկը պատմել է, որ անցած շաբաթ իր խմբի վերելքը կասեցրեց 7 լեռնագնացի թեստի դրական պատասխանը, մինչդեռ Նեպալի իշխանությունը պաշտոնապես չի հաստատել, որ Էվերեստի վրա կորոնավիրուսի բռնկում կա:
100 հաստատված թեստի պարագայում նշվում է, որ ևս 50-60՝ առայժմ չհայտնաբերված վարակակիր կլինի:
Նշենք, որ այս սեզոնին Էվերեստ բարձրանալու համար թույլտվություն է ստացել 408 արտասահմանցի լեռնագնաց: Նրանց օգնում են մի քանի հարյուր ուղեկցորդներ և օժանդակողներ, որոնք ապրիլից գտնվում են հիմնական ճամբարում:
Այժմ Նեպալում կորոնավիրուսի համար ծանր ժամանակներ են: Նոր հայտնաբերված դեպքերի ռեկորդային ցուցանիշներ են գրանցվում: Պաշտոնական տվյալներով՝ ուրբաթ հաստատվել է 8607 նոր դեպք և 177 մահվան դեպք: