Tuesday, 03 10 2023
ՔՊ-ին հաջողվել է համաձայնության հասնել Վարդան Ղուկասյանի կուսակցության հետ. ինչ սպասել ավագանու 1-ին նիստին. «Ժողովուրդ»
Ֆրանսիան կօգնի՞ զենքով. խոստումներն առատանում են
Հռոմի ստատուտը՝ այսօր մեկնարկող ԱԺ նիստերի օրակարգում․ «Ժողովուրդ»
Ուղիղ. ԱԺ հերթական նիստը. Օրակարգում Հռոմի ստատուտի վավերացման հարցն է
Կարեն Կարապետյան-Սամվել Շահրամանյան. «Հրապարակ»
Ռուսաստանը չի ստանալու այն, ինչի ձգտում է
Ի՞նչ պայմաններում է պահվում Լևոն Քոչարյանը. «Հրապարակ»
Իրանցիները շատ լավ հասկանում են՝ Հայաստանի թուլացումը վտանգավոր է Իրանի համար
08:45
Վաշինգտոնը հորդորում է Երևանին ու Բաքվին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:15
«ՆԱՏՕ-ն վերջին շրջանում փորձում է ազդեցիկ դառնալ Հարավային կովկասում». Վելայեթի
Ադրբեջանի մահաբեր շանտաժը Գրանադայից առաջ
Agos-ի անդրադարձը «Զանգեզուրի միջանցք»-ի թեմային
07:30
Հայ ժողովուրդը բարի է ու վեհ, ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն պետք է միջամտեն». Կապառոս
«Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղության հաստատմամբ»․ Բայրամով
Թուրքիան պահանջում է փակել Մեծամորի ատոմակայանը
Քննարկվել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության հեռանկարները
Ապօրինի ձերբակալվածներին միջազգային դատարանի կողմից ազատ արձակելու հավանականությունը քիչ է․ Կիրակոսյան
Ահազանգից մոտ 20 րոպե առաջ երիտասարդը դանակահարվել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատման հասցեները հոկտեմբերի 3-ի համար
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան և Արևմտյան թեմերի ուխտավորներին
Ուշադրությամբ կհետևեմ զարգացումներին․ Կարասինը՝ ՀՀ–ում ռուսական հեռուստաալիքների հնարավոր անջատման մասին հայտարարության մասին
Թուրքիայի տրանսպորտի նախարար-Զանգեզուր միջանցքը կլինի «Միջին միջանցքի» կարևոր երթուղիներից մեկը, որը կարող է տարածվել դեպի թուրքական աշխարհ և Պեկին
Հայաստանի և Օմանի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
Լեռնային Ղարաբաղում մնացել է 50-1000 հայ. ՄԱԿ-ի առաքելություն
Ես անվտանգ հասել եմ Երևան․ ես տեսել եմ դժոխքը, տեսել` աշխարհի վերջը. Հունան Թադևոսյան
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Լիբանանը պատկերացնում է Հայաստանի առջև ծառացած խնդիրները․ նախարար
ԼՂ հայազգի 7 բնակիչ է դիմել Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար
Հայաստանից է կախված. Երևանը կարող է Արևմուտքի և Իրանի միջև միջնորդ լինել

Հայաստանի կողմից Արցախը ճանաչելու իմաստը կորել է

Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանը պետք է ճանաչի, որ Ղարաբաղը Ադրբեջանի մի մասն է: Նշվում է, որ եթե Երևանը ընդունի սահմանի գծանշման անհրաժեշտությունը, ապա կճանաչի նաև Ղարաբաղը որպես Ադրբեջանի մի մաս։ Հատկանշական է, որ 1994-ին զինադադարի կնքումից հետո Ադրբեջանը 25 տարիների ընթացքում Հայաստանի հետ ոչ մի փաստաթուղթ չստորագրեց, որը ինչ-որ կերպ կճանաչեր Արցախի կարգավիճակը, իսկ Հայաստանը ժամանակավոր պարտությունից ընդամենը մի քանի ամիս անց պատրաստվում է հրաժարվել Արցախից ու համաձայնագիր ստորագրել Ադրբեջանի հետ:

Այս պայմաններում տեսակետներ են հնչում, որ Արցախի խորհրդարանը պետք է քաղաքական քայլ կատարի, դիմի Հայաստանին ՝ իր անկախությունը ճանաչելու կամ վերամիավորելու կոչով, որ Հայաստանի ԱԺ-ն այս դեպքում կորցնելու բան չունի:

Այս թեմայի վերաբերյալ Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին Արցախում որևէ քայլ չի ձեռնարկվում Հայաստանի կողմից Արցախը ճանաչելու ուղղությամբ: «Իմաստը կորել է Արցախը ճանաչելու: Պատերազմի ընթացքում մեր խմբակցությունը, նաև ես կոչ էինք անում, որ հրատապ պետք է ճանաչվի Արցախի անկախությունը, բայց ինչպես ամբողջ աշխարհն էր լուռ, այնպես էլ Հայաստանի իշխանությունները: իսկ հիմա ուղղակի դրա իմաստը չկա, դա հիմա արժեզրկվել է: Այս պարագայում Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումը որևէ օգուտ չի տալու Արցախին, բայց վնասելու է նաև Հայաստանին»,-ասաց նա:

Մետաքսե Հակոբյանի խոսքով, հիմա այն վիճակում ենք, որ ՀՀ իշխանությունները Արցախը հանձնելուց հետո իրենց հանցագործ անգործության կամ պայմանավորվածությունների արդյունքում սահմանը բերել, հասցրել են հայաստանյան բնակավայրերի մոտ. «Այսինքն հիմա նույն խնդիրը առաջացել է արդեն Հայաստանում: Սուվերեն պետությունը չգիտես ինչու այսօր սահմանազատման կամ ընդհանրապես սահմանների մասին է խոսում, երբ որ եթե հետ ենք գնում ու նայում պատմությանը, Ադրբեջանը պետք է որևէ ակնկալիք չունենար  ՀՀ-ի սահմաններից: Սրա պատճառը կամ ՀՀ իշխանությունների տգիտությունն է, կամ թշնամու հետ հանցագործ պայմանավորվածությունը: Որովհետև պատմականորեն Ադրբեջանը, որը 1918-ին է քարտեզի վրա ընդհանրապես հայտնվել, ինքն այսօր եկել խոսում է ինչ-որ սահմանների մասին: Մենք որևէ ակնկալիք չունենք ՀՀ իշխանություններից Արցախի հետ կապված, դրա համար լռում ենք»,-ասաց պատգամավորը:

Հարցին, թե արդյոք այլևս արդիական չէ Հայաստանի հետ վերամիավորման կամ անկախության ճանաչման խնդիրը, նա պատասխանեց. «Վերամիավորումն ու անկախության ճանաչումը տարբեր  հասկացություններ են: Անկախությունը ճանաչելու կարիքը մենք օդ ու ջրի պես ունենք: Մենք բազմիցս նշել ենք, որ երբ արդեն ամեն խնդիր լուծված կլինի, կլինի մեծ հանրաքվե, որի արդյունքում ողջ հայությունը կորոշի Արցախը միավորվի՞ Հայաստանին, թե՞ ունենանք երկու պետություն մեկ Արմենիա անվան տակ: Թող տա Աստված մենք հասնենք այդ օրվան, բայց Արցախը այդ հարցը միայնակ չի որոշելու: Բայց մինչ այդ մենք բազմաթիվ քայլեր ունենք անելու, որ հասնենք դրան»:

Իսկ ահա Արցախի ԱԺ «Միասնական հայրենիք» կուսակցության պատգամավոր Սեյրան Հայրապետյանը նշում է, որ Արցախի ճանաչման հարցը միշտ եղել է օրակարգում և այսօր էլ օրակարգում է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա ասաց. «Բազմաթիվ քննարկումներ են եղել և դա շարունակելու ենք: Իրականում որոշ քննարկումներ հրապարակվել են, որոշ քննարկումներ եղել են հանձնաժողովի նիստերում, այլ խորհրդակցություններում: Այն ինչ կարող է նպաստել Արցախի ճանաչմանը և մյուս հարցերին, այդ հարցերը գտնվում են օրակարգում: Ավելի կոնկրետ ԱԺ նախագահը կարող է ասել, քանի որ տարբեր խմբակցությունների հետ տարբեր քննարկումներ են իրականացվում:

Այնպես չի, որ օրը որոշված է, լիագումար նիստում քննարկելու համար, բայց ցանկացած հայանպաստ տարբերակի համար քննարկումներ իրականացնում ենք»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում