Մեդիատիրույթում հայտնի արտահոսքից հետո Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանրայնացրեց Ադրբեջանի հետ՝ Ռուսաստանի հովանու ներքո նոր գործընթացի վերաբերյալ փաստաթուղթ ստորագրելու հարցը: Այստեղ միանգամից հարց է առաջանում, թե ինչու՞ կառավարության ղեկավարը չի արել դա մինչ այդ, այսինքն մինչ կլիներ արտահոսք ընդդիմադիր դիրքավորում ունեցող, նախկին համակարգը ներկայացնող գործիչների և մեդիայի միջոցով, որպեսզի ստեղծված աղմուկից հետո նոր միայն հայտարարվեր՝ թե ստորագրվելու է այդպիսի փաստաթուղթ և այն 100 տոկոս համապատասխանում է Հայաստանի շահին: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանի հետ: