
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի մայիսի 24-ի դրությամբ շահառուների քանակի հաշվետվություն Հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում զոհված ևս 260 հերոս զինծառայողների ընտանիքներ այսօր հատուցում են ստացել։ Այս մասին հայտնում են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից։
Այսպիսով ընդհանուր հատուցումների թիվը` 5116-ն է․ որից 3294-ը` այս պատերազմի արդյունքում, 416 հոգին Հիմնադրամի շահառու են դարձել նախքան 2020 թվականի պատերազմը: