
Աշխարհում առողջապահության ոլորտի առնվազն 115 հազար աշխատողներ են մահացել կորոնավիրուսի համավարակի հետեւանքով: Մայիսի 24-ին այս տվյալները հայտնել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը՝ հանդես գալով Ժնեւում բացված Առողջապահության 74-րդ համաշխարհային ասամբլեայում:
«Թեեւ հաշվետությունն առայժմ լրիվ չԷ, մենք կարծում ենք, որ, առողջապահության առնվազն 115 հազար աշխատողներ ամենաբարձր գինն են վճարելը՝ գտնվելով ուրիշներին ծառայելու գործում»,- նշել Է նա: Գեբրեյսուսը կոչ Է արել մինչեւ սեպտեմբեր պատվաստելու յուրաքանչյուր երկրի բնակչության 10 տոկոսին եւ մինչեւ տարեվերջ՝ 30 տոկոսին: «Եկեք պատվաստենք մինչեւ սեպտեմբեր յուրաքանչյուր երկրի բնակչության թեկուզեւ 10 տոկոսին»,- նշել Է նա՝ ընդգծելով, որ անհրաժեշտ Է «հասնել մինչեւ տարեվերջ թակուզ 30 տոկոսին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: