
Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը (ICAO) ստացել Է Բելառուսի տարածքի երկնում թռիչքների դադարեցման հայտ՝ Մինսկում Ryanair ընկերության ինքնաթիռի արտակարգ վայրԷջքի հետ կապված միջադեպից հետո: Այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի հայտարարությունը:
Գործակալության տեղեկություններով՝ Ֆրանսիան եւ նրա եվրոպական գործընկերներն աշխատում են Բելառուսի երկնքում թռիչքների դադարեցման եւ Եվրամիության երկրների օդանավակայաններ Բլառուսի «Բելավիա» ազգային ավիաընկերության մուտքի արգելքի վրա: «Մենք աշխատւմ ենք այն միջոցների փաթեթի վրա, որոնք մտնում են առանձին անձանց դեմ պատժամիջոցների շրջանակները»,- մեջբերում Է գործակալությունը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դիվանատան հայտարարությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: