Հայաստանի տեղեկատվական դաշտում փաստաթուղթ է շրջանառվում, որը ենթադրում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմագծման և սահմանզատման հարցով հանձնաժողովի ստեղծում։ Համահեղինակը ռուսական կողմն է։ Որն է դրանում Հայաստանի շահը։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Ազգային ժողովրդավարական բևեռի հիմնադիր Ժիրայր Սեֆիլյանի հետ:
Սեֆիլյանի խոսքով՝ Հայաստանի ապագան գտնվում է Երևանի հրապարակներում, ոչ թե Սյունիքի սահմաններին․ «Այս քաոսը կարող ենք կանխել հրապարակ լցնելով, ոչ թե ընտրություններով: Ժողովուրդը պետք է լցնի հրապարակները իր ինքնիշխան կեցվածքով, լուծումը սրա մեջ է»:
Սեֆիլյանի կարծիքով ընտրությունների գնալը Փաշինյանի որոշումը չէ․ «Այս քաոսային ընթացքը պետք է կանգնեցնել»: