Friday, 19 04 2024
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը

Ո՞վ է խափանել այն, ինչ բարձրացրել էր Վազգեն Սարգսյանի տրամադրությունը

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր հերթական հոդվածում անդրադառնալով արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի հանդեպ Հայաստանում եղած քաղաքական վերաբերմունքի խնդրին և այն դիտարկելով իրենից հետո անհամարժեք, ըստ էության խոսում է նաև Հոկտեմբերի 27-ի պատճառի մասին: Լևոն Տեր-Պետրոսյանը փաստացի տեքստով ասում է, որ Հոկտեմբերի 27-ը տեղի է ունեցել արցախյան հակամարտության կարգավորումը խափանելու համար: Հարց է առաջանում, ի՞նչ կարգավորում է խափանվել, ի՞նչ տարբերակով էր լինելու կարգավորումը, և գլխավորը՝ ո՞ւմ հովանու ներքո: Թերևս որևէ համարժեք քաղաքական գնահատականի պարագայում կասկածից վեր պետք է լինի, որ որևէ կարգավորում հնարավոր էր միայն ուժեղ աշխարհաքաղաքական հովանու առկայությամբ: Այդ հովանին կամ կարող էին լինել Մինսկի խմբի երեք համանախագահները միասին, կամ նվազագույնը նրանցից մեկը, այն էլ պայմանով, որ մյուսները չխանգարեին:

Ուղղակի ծիծաղելի է մտածել, թե Վազգեն Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եռյակը կարող էր կարգավորում տապալել, ինչպես վերագրվում է 1998-ի զարգացումների և իշխանափոխության համատեքստում հնչող գնահատականներով: Ծիծաղելի է մտածել, թե այդ հայաստանյան եռյակը կարող էր խափանել մի գործընթաց, որն արժանացել էր կամ առավել ևս վայելում էր ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական անդամ եռյակ համանախագահների հովանին: Ըստ այդմ, դա նշանակում է, որ, եթե տեղի է ունեցել կարգավորման տապալում, ապա տապալողները նրանք չէին, տապալողը համանախագահներից որևէ մեկն էր: Եվ ուրեմն, ո՞ր մեկը, երբ անդրադառնում ենք Լևոն Տեր-Պետրոսյանի հոկտեմբերքսանյոթյան դիտարկմանը, կապված այն իրողության հետ, որ Վազգեն Սարգսյանը գիտակցել էր կարգավորման անհրաժեշտությունն ու դրանով էր պայմանավորված Կարեն Դեմիրճյանի հետ նրա դաշինքը: Այստեղ, անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի մասին Լևոն Տեր-Պետրոսյանի մեկնաբանության թափանցիկ համատեքստին, ուշագրավ է թերևս հիշել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հուշագրքի այն հատվածը, որտեղ նա խոսում է հոկտեմբերի 27-ին նախորդած ժամերի մասին: Նրա խոսքով, հանդիպել էին այդ օրը Հայաստան այցելած ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Թելբոթին: Երկրորդ նախագահը նշում է, որ կարգավորման հարց էին քննարկել և Վազգենը լավ տրամադրություն ուներ: Ի՞նչ էր քննարկվել Թելբոթի հետ, որ Վազգեն Սարգսյանն ուներ լավ տրամադրություն: Պետք է ենթադրել, որ քննարկվել էր որևէ տարբերակ, որը բավարարել էր Վազգեն Սարգսյանին, որն ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա մեկնաբանության՝ այն ժամանակ գիտակցել էր կարգավորման գնալու անհրաժեշտությունը, ի տարբերություն 1998-ի իր դիրքորոշման: Ստացվում է, այս դեպքում արդեն նաև ըստ Ռոբերտ Քոչարյանի, որ Թելբոթը առաջարկել էր Հայաստանի համար լավ տարբերակ, որովհետև հազիվ թե Վազգեն Սարգսյանը բարձր տրամադրություն ունենար վատ տարբերակի առաջարկից: Հետևաբար, ի՞նչ է առաջարկել Սթրոբ Թելբոթը հոկտեմբերի 27-ին Երևանում, որ բարձրացրել է Վազգեն Սարգսյանի տրամադրությունը, բայց փաստորեն նաև եղել է հոկտեմբերի 27-ի պատճառ: Իսկ, հաշվի առնելով այն, որ այդ ահաբեկությունը չէր կարող պլանավորվել մի քանի ժամում, այլ առնվազն շաբաթներ, եթե ոչ ամիսներ, ապա պետք է եզրակացնել, որ եղել է տևական գործընթաց, որը շարժվել է դրական հանգուցալուծման տրամաբանությամբ, խափանվելով Հոկտեմբերի 27-ի ոճրագործությամբ: Ո՞ւմ ձեռնտու չէր այն, ինչ փաստորեն առաջարկել է ԱՄՆ-ն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում