«ՀԱՊԿ դռները պետք է բաց լինեն բոլոր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի համար»,-այս մասին ասել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռուդենկոն։ Պատմաբան Զոհրաբ Գևորգյանի կարծիքով՝ Ալիևի ձիով քայլը և ՀԱՊԿ-ի երբեմն հակառակ դիրքորոշումը խոսում են ռուս-ադրբեջանական դավադրության մասին։ Նշում է՝ դա հասկանում է հայ հասարակությունը և այդ պատճառով արտաքին ազդեցությամբ մեզ թույլ չեն տալիս հանդարտ վիճակում համարժեք ընտրություն կատարել։