Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մխիթարյանի նվերը Մոուրինյոյին․ Հայ ֆուտբոլիստը կխաղա Չեպիոնների լիգայում, թե՞․․․

Իտալիայի ֆուտբոլի առաջնության ընթացիկ մրցաշրջանի վերջին տուրում «Ռոման» մրցեց «Սպեցիայի» հետ:Մեկնարկից րոպեներ անց «Սպեցիա»-ն գնդակի արագ խաղարկումից հետո բացեց հանդիպման հաշիվը: Աչքի ընկավ Դանիելե Վերդեն: Մինչ թիմերը կգնային ընդմիջման տան տերերը խփեցին նաև երկրորդ գնդակը` գոլն իր ակտիվում գրանցեց Տոմատ Պոբեգան: «Ռոմային» հաջողվեց երկրորդ կեսում խուսափել պարտությունից: Նախ 52-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց Ստեֆան էլ Շարավին, այնուհետ` 85-րդ րոպեին Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փրկեց «Ռոմային» պարտությունից: Այսպիսով Մխիթարյանը «Ռոմայի» կազմում Ա սերիայում մասնակցեց 34 հանդիպման, դարձավ 13 գոլի և 11 արդյունավետ փոխանցման հեղինակ:«Ռոման» Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը և իրավունք ստացավ գալիք մրցաշրջանում մասնակցելու Եվրոպա լիգայի խաղարկությանը: Փաստորեն, Հենրիխ Մխիթարյանի վերջին գոլը Հռոմի թիմին պարգևեց եվրագավաթների ուղեգիր։ Հայ ֆուտբոլիստը նվեր մատուցեց «Ռոմայի» նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին հնարավորություն տալով պայքարել Եվրոպա լիգայում։

«Դժվար տարի էր բոլորիս համար, բայց մենք արեցինք առավելագույնը: Ցանկանում եմ «Ռոմային» առաջիկա տարիներին տեսնել որքան հնարավոր է բարձր, քանի որ երկրպագուներն ու քաղաքն արժանի են դրան»,- խաղից հետո Ֆեյբուքի իր էջում գրել է Մխիթարյանը։ «Սպերցիայի» հետ հանդիպումից առաջ իտալական մամուլում տեղեկություն տարածվեց, որի համաձայն Մխիթարյանն ու Մոուրինյոն համաձայնության են եկել համատեղ աշխատելու վերաբերյալ։ Ավելի ստույգ Tuttomercatoweb պարբերականի համաձայն Մխիթարյանը Ժոզե Մոուրինյոյին համոզել է, որ բոլոր հիմքերը կան իր մարզական կարիերան «Ռոմայում» շարունակելու համար:Պորտուգալացի մասնագետը, ով այս տարվա ամռանը կգլխավորի «գայլերին», հավանություն է տվել այդ մտքին։ Պարբերականի տեղեկություններով՝ նոր պայմանագիրը կքննարկվի առաջիկայում նախատեսվող հանդիպման ժամանակ։Հայ ֆուտբոլիստը իտալական «Ռոմայի» հետ պաշտոնապես պայմանագիր է կնքել 2020 թվականի օգոստոսին։ Պայմանագրի ժամկետը լրանում է 2021 թվականի ամռանը։ Ինչ ճակատագիր է սպասվում Մխիթարյանին։ Փաստենք թերևս հետևյալը։ «Ռոմայի» արդեն իսկ նախկին պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկայի գլխավորությամբ Մխիթարյանն անցկացրեց իր կարիերայի լավագույն մրցաշրջաններից մեկը։ Կհամարձակվենք պնդել, որ Մխիթարյանի արդյունավետ խաղի «մեղավորներից» էր նաև Ֆոնսեկան։ Վերջինս վստահելով մեր ֆուտբոլիստին ստեղծեց հնարավորություն որպեսզի նա դառնա թիմի առաջատարը։

Վստահ ենք, որ ավելի դինամիկ և արդյունավետ խաղային մոդելի պարագայում հայ կիսապաշտպանն ընդհանուր առմամբ շատ ավելի հաջող կգործեր։ Ամեն դեպքում Մխիթարյանը լավագույններից մեկն էր, եթե ոչ լավագույնը։ Այնուամենայնիվ Պորտուգալացի մասնագետին գլոբալ առումով այդպես էլ չհաջողվեց բալանսավորել «Ռոմայի» խաղը։ Որոշ դրվագներում Հռոմի թիմը ցուցադրեց հագեցած և դինամիկ խաղ, իսկ որոշ դրվագներում՝ ուղղակի խայտառակ ֆուտբոլ։ Ֆոնսեկային այդպես էլ չհաջողվեց թիմին պատրաստել կարգով հավասար և ավելի ուժեղ թիմերի դեմ հանդիպումներին։ Հեշտությամբ հաղթելով կարգով ավելի ցածր թիմերին՝ «Ռոման» Ա սերիայի առաջատարների դեմ մրցավեճերում ուղղակի ձախողում էր։ Ինչ խոսք, Ֆոնսեկան մասնագիտական որակները որոշակի աշխուժություն հաղորդեցին «Ռոմային», բայց ընդհանուր առմամբ այս մարզչի աշխատանքը իտալական ակումբներում ուղղակի չստացվեց։ Ֆոնսեկան դավանում է հարձակվողական ֆուտբոլ, բայց մենակ հարձակվելով հնարավոր չէ լուրջ հաջողությունների հասնել։ Կարծում ենք պարզ է, որ նոր մրցաշրջանում Մոուրինյոյի գլխավորությամբ կտեսնենք բոլորովին նոր «Ռոմա»։ Նոր մարզիչը կփոխի թիմի խաղային մոդելը նաև փիլիսոփայությունը։ Կտեսնե՞նք արդյոք Մխիթարյանին Մոուրինյոյի մոդելում։ Այս հարցի պատասխանը կիմանանք առաջիկա օրերին։

Չմոռանանք, որ Մխիթարյանի ծառայությունով հետաքրքրված են նաև «Յուվենտուսն» ու «Միլանը»։ Վերջինս երեկ դարձավ Իտալիայի փոխչեմպիոն՝ իրավունք ստանալով մասնակցելու Չեմպիոնների լիգայի խաղարկությանը։ ՉԼ-ի ուղեգիր ձեռք բերեց նաև «Յուվենտուսը», որը առաջնությունն ավարտեց 4-րդ հորիզոնականում։ Ամենահեղինակավոր մրցաշարին մասնակցելու հեռանկարը ինչ խոսք կարող է լուրջ ազդեցություն ունենալ Մխիթարյանի որոշման հարցում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում