Monday, 25 09 2023
ԱՄՆ պատվիրակության հրատապ այց Հայաստա՞ն
Հայաստանը մնում է Ռուսաստանի դաշնակիցը և մերձավոր պետությունը. Պեսկով
Կրակոցներն էնքան էր ուժեղ, որ վախից ծակուծուկ մտանք. պատմում է բռնի տեղահանված արցախցի տարեց կինը
ՀՀ-ում Իսպանիայի դեսպանը այցելել է Սյունիքի սահմանամերձ շրջաններ
Իրանի նորանշանակ դեսպանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը կարևորել է ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների պաշտպանությունը
17:00
Team Telecom Armenia-ն անվճար կապ կտրամադրի բռնի տեղահանված արցախցիներին
Հետագա զարգացումները կախված են Հայաստանի ներքին դիմակայությունից
Արցախի մեր հարազատներն այսօր մեր հոգատարության ու աջակցության կարիքն ունեն. Հակոբ Արշակյան
Ֆրանսիայի դեսպանը հերքել է լուրերն այն մասին, որ պատրաստ են ապաստան տրամադրել Արցախի հայերին
Մինասյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հռոմի ստատուտի վավերացման համագործակցությունը
Սամանթա Փաուերը խոսել է Հայաստան այցի նպատակների մասին
Իրավիճակը ծայրահեղ ծանր է Հայաստանի և հայ ժողովրդի համար. ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը՝ Ալեն Սիմոնյանին
Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումն ավարտվել է
Սամանթա Փաուերը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հայաստանի միակ հուսալի դաշնակիցն այժմ ԱՄՆ-ն է, այլ գործընկերներ չկան
Լիտվայի դեսպանն Ալեն Սիմոնյանին առաջարկել է տեսազանգի միջոցով միջխորհրդարանական քննարկում իրականացնել
16:07
Աշխարհի առաջատար ֆոնդային բորսաների ցուցանիշները – Սեպտեմբեր 25 2023
ԼՂ-ից Հայաստան ուղևորվող մեքենաների շարասյունը. ճանապարհին խցանում է առաջացել
Մեր քաղաքագլուխները մեզ թողին թուրքի բերան. տեղահանված կնոջ պատմությունը
Լուրերի արտակարգ թողարկում 16։00
Զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց որոնողական աշխատանքները շարունակվում են
Գործ ունենք բռնի տեղահանման գործընթացի հետ. ՀՀ ՄԻՊ-ը՝ Կոռնիձորում
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսին
Նվազագույն սպառողական զամբյուղի ապրանքների գները – Սեպտեմբեր 25-28
Ռուսաստանի ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը ժամանել է Հայաստան
Տարադրամի փոխարժեք – Սեպտեմբեր 25, 2023
15:15
Մահացել է «Կոզա Նոստրայի» ղեկավարը համարվող Մեսինա Դենարոն՝ «վերջին կնքահայրը»
Լուրերի արտակարգ թողարկում 15։00
ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներ ժամանել են Հայաստան
Հեղուկ գազի գինը – Սեպտեմբեր 25, 2023

Վերջնագրերով խոսելն անընդունելի է․ Ղարիբաշվիլին պատասխանել է «Նամախվան ՀԷԿ»-ի դեմ ցույցի կազմակերպիչներին

Վերջնագրի լեզվով խոսելը կտրականապես անընդունելի է, ես ուզում եմ դիմել բոլոր այդ մարդկանց և կոչ անել լինել ողջամիտ, պետությունը ղեկավարվում է օրենքով և սահմանադրությամբ: Այսպես է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դիմել «Նամախվան ՀԷԿ»-ի կառուցման դեմ բողոքողներին, փոխանցում է 1tv.ge-ն։

Նրա խոսքով, նրանք, ովքեր դուրս կգան օրենքի սահմաններից, պետությունը կունենա համապատասխան արձագանք:

Միևնույն ժամանակ, ինչպես նշել է վարչապետը, ամսվա վերջին հանդիպում կունենա նախագծի ներդրողի, ընկերության հիմնադիրի և սեփականատիրոջ հետ, որի հետ կպարզի մանրամասները։

«Մենք ամեն ինչ արեցինք մեր քաղաքացիներին առավելագույն տեղեկատվություն տրամադրելու համար: Այս պատրաստակամությունը մեր կողմից կար, կա և շարունակելու է մնալ: Մենք նաև ցուցարարներին առաջարկեցինք երկխոսության ձևաչափ: Բազմաթիվ փորձեր արվեցին մեր կողմից, իմ անձնական ներկայացուցիչը և մարզպետը նույնպես ներգրավվել են գործընթացում, բոլոր նախարարությունները ներգրավված էին և ներգրավված են: Բացի այդ, կցանկանայինք հիշեցնել, որ մենք հրավիրել ենք Եվրամիության հատուկ ներկայացուցչին մեկ անգամ ևս մանրամասնորեն ուսումնասիրելու այս ծրագրի բոլոր նրբություններն ու մանրամասները, շրջակա միջավայրի վրա ազդեցության հետևանքները: Ես նաև հանձնարարեցի արդարադատության նախարարությանը մեկ անգամ ևս հետազոտել, անկախ իրավաբանական ընկերության կողմից ուսումնասիրել այս նախագծի համապատասխանությունը միջազգային փորձի հետ:

Հետևաբար, չպետք է որևէ հարց լինի: Ես ուզում եմ ձեզ ասել, որ ամսվա վերջին ես կհանդիպեմ ներդրողին, ընկերության հիմնադիրին և սեփականատիրոջը, ով կայցելի Թբիլիսի: Ես ինքս ներգրավված եմ և ուզում եմ մանրամասն պարզել, որպեսզի այս համաձայնագրում ոչ մի հակասական բան չլինի:

Ինչ վերաբերում է վերջնագրի լեզվով խոսելուն, դա կտրականապես անընդունելի է: Այս բոլոր քաղաքացիները պետք է իմանան, որ վերջնագրով խոսելը մութ 90-ականների ժառանգություն է: Մենք լավ հիշում ենք այն մութ շրջանը, երբ բոլոր ակտիվիստները, հայրենասիրության քողի տակ, շատ լավ մասնագետներ էին էներգետիկայի, գյուղատնտեսության, տրանսպորտի, երկաթուղիների և այլնի մեջ: Արդյունքում, դուք շատ լավ գիտեք, թե ինչ ստացանք: Մենք ներքաշվեցինք քաղաքացիական պատերազմի մեջ, մենք ինքներս քանդեցինք երկիրը, ոչնչացրեցինք գործարանները, և ընդհանուր առմամբ մեր երկրի շատ կարևոր մասի օկուպացիան այն ժամանակվա քաղաքականության արդյունք է: Մենք հող ու ջուր ենք կորցրել: Ուստի ես ուզում եմ դիմել այս բոլոր մարդկանց և նրանց կոչ անել լինել ողջամիտ», – հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին:

Ցուցարարները ժամանակ են տվել մինչև մայիսի 24-ի կեսօր. պահանջները չիրականացնելու դեպքում` խոստացել են, որ ցույցի մասշտաբները կաճեն ու, հետևաբար, կաթվածահար կանեն ողջ Թբիլիսին, ոչ ոք տեղաշարժվել չի կարողանա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում