ՀԱՊԿ դռները պետք է բաց լինեն բոլորի, այդ թվումч Ադրբեջանի համար, «Իզվեստիա»-ի հետ հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է գնահատում ԵԱՏՄ և ՀԱՊԿ կազմակերպություններին Ադրբեջանի ինտեգրման համատեքստում։
«Միակ բանը, ինչը կարող է սահմանափակել անդամակցությունը, կազմակերպության որոշակի դրույթներն են, որոնց համապատասխան ՀԱՊԿ-ին անդամակցելու համար անհրաժեշտ է նրա անդամների միջև դիվանագիտական հարաբերությունների առկայություն։ Առայժմ նման հարաբերություններ չկան Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Երբ դրանք լինեն, մենք հույս ունենք՝ վաղ թե ուշ դա տեղի կունենա, այդ ժամանակ հարցը կարող է մտնել գործնական հարթություն այս կամ այն ձևով»,- նշել է նա։