«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։
-Պարոն Գրիգորյան, Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունները լյուստրացիայի որոշակի օրինակ է։ Մենք տեսանք, որ Սև լճի տարածք այցելեցին ԵՄ դեսպանները, մի շարք հասցեական հայտարարություններ լսեցինք Եվրամիության անդամ երկրներից։ Արդյոք մենք պետք է այդ ամենից հետևություններ անենք ու վերանայենք նաև մեր արտաքին քաղաքականությունը։
-Ես կարծում եմ, որ իսկապես և՛Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը և՛ ԵՄ անդամ երկրների կեցվածքը պետք է մեր հետևություններ անելու առիթ տա։ Իսկապես մեր բարեկամներն են Եվրամիության անդամ երկրները։ Պարզ է, որ դեսպանները չէին այցելի Սյունիք՝ եթե Եվրամիությունն ու ԵՄ անդամ երկրները համաձայն չլինեին։ Նշանակում է ՝ կա կոնսենսուս այս հարցի շուրջ։ Դա հաջակցություն Հայաստանի ցուցադրական քայլ էր։ Այդ երկրները մտահոգված են, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վտանգի տակ է։ Իհարկե ունենք այլ բարեկամներ ևս, բայց սա պետք է հաշվի առնվի։Ավելին՝ իր ելույթում Սյունիքում ԵՄ դեսպանը ասաց, որ երբ իրենք դիտարկել են 1965 թվականի քարտեզները հետևություն են արել, որ դրանք Հայաստանի տարածքներ են։
-Ձեր կարծիքով՝ ՀՀ իշխանություններն այս ամենից հետևություններ անու՞մ են, թե շարունակում են կառչած մնալ ՀԱՊԿ-ից ու Ռուսաստանից։
-Անկեղծ ասած՝ ես լավ չեմ հասկանում իշխանությունների քաղաքականությունը։ Դուք գիտեք, որ ԵԽԽՎ-ում մեր ռազմագերիների հարցը բարձրացվեց, ԵԱՀԿ-ում ելույթ ունեցավ մեր դեսպանը, խոսեց ադրբեջանական ոտնձգությունների մասին։Այս քայլերն իհարկե կան, բայց ես չեմ տեսնում, որ նրանք հետևողական լինեն։ Օրինակ՝ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ես հասկացա, որ իշխանությունները հակված են ստորագրել դելիմիտացիայի ու դեմարկացիայի պայմանագիրը, որտեղ միայն Ռուսաստանն է միջնորդ։ Մինչդեռ մենք ԵԱՀԿ անդամ ենք ու այդ շրջանակներում լուրջ փաստաթղթեր ու բազա կա՝ դելիմիտացիա ու դեմարկացիա անցկացնելու համար։Թե ինչու ենք մենք սահմանափակվում Ռուսաստանով՝ չեմ հասկանում։Այստեղ է, որ իշխանությունները պեքտ է հետևություններ անեն։ Ռուսաստանն ադրբեջանի հարձակման պայմաններում մեզ չաջակցեց, չաջակցեց նաև ՀԱՊԿ-ը։Սրանից ելնելով մենք պետք է փորձենք միջազգայնացնել խնդիրը, մաքսիմալ դուրս բերենք խնդիրն այլ հարթակներ՝ ԵԱՀԿ, ՄԱԿ Անվտանգության խորհուրդ։Ես խորհուրդ կտամ իշխանություններին անցնել այդ քայլերին։ Ես անկեղծ ասած զարմացած եմ, որ արտահերթ նիստում նման մտքեր չհնչեցին ու կառավարությունը հակված է այդ պրոցեսը սկսել Ռուսաստանի միջնորդությամբ։ Մենք ԵԱՀԿ անդամ ենք ու պետք է այդ շրջանակներում գնանք այդ պրոցեսին։ Բացի այդ՝ ընդհանրապես սխալ է առանց Ադրբեջանի հետ հաշտեցման պայմանագիր ստորագրելու, առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման գնալ դելիմիտացիայի ու դեմերկացիայի։ Դա առհասարակ անթույլատրելի է։
-Գուք Հայաստանն էլ ՀԱՊԿ-ին դիմելով ի ցույց դրեց այդ կառույցի անգործունակ ու ֆիկտիվ լինելու հանգամանքը։
-Շատ լավ։ ՀՀ իշխանությունները դիմեցին Ռուսաստանին ու ՀԱՊԿ-ին և երկուսից էլ մերժումներ ստացան։Բայց պետք է անել հաջորդ քայլը։Քո իրական բարեկամների հետ դու պետք է սերտ համագործակցության մեջ մտնես։Օրինակ՝ Եվրամիությունը, Եվրոխորհուրդը ցույց տվեցին, որ մեր բարեկամներն են։ Ուրեմն՝ նրանց պետք է ավելի ակտիվ աշխատես։Դուք գիտեք, որ մեր սահմաններիր հետ կապված պաշտոնական հայտարարություններ արեցին Ֆրանսիան, Հունաստանը, Հնդկաստանը, Իրանը, ԱՄՆ-ն։ Պարզվեց, որ կան մեծ թվով պետություններ, որոնք պատրաստ են մեզ աջակցել։ Բոլորս գիտենք նաև Կանադայի կարծիքն այս հարցում, որը շարունակում է սանկցիոն քաղաքականություն իրականացնել Թուրքիայի ուԱդրբեջանի նկատմամբ։ Պետք է սկսենք իրենց հետ ավելի գործնական աշխատանք կատարել և ոչ միայն շնորհակալություն հայտնենք։ Շատ կոնկրետ պետք է Ֆրանսիայի զորախումբ բերվի Հայաստանի հարավային մաս։Սա չի նշանակում, որ Ռուսաստանի հետ չպետք է աշխատենք, բայց վտանգները շատ մեծ են։ Ռուսաստանն ակնհայտ պրոադրբեջանական քաղաքականություն է վարում։ Դա մեզ համար շատ մեծ սպառնալիք է։Միջազգային պրակտիկայում ընդունված չէ, որ պետությունները դեմարկացիայի ու դելիմիտացիայի աշխատանք սկսեն՝ առանց դիվանագիտական հարաբերությունների։ Դու պետք է ԼՂ կարգավիճակի հարցը լուծես, Ադրբեջանի հետ կնքես խաղաղության պայամանագիր՝ նոր անցնես դելիմիտացիայի ու դեմարկացիայի։Միջազգային պրակտիկայում օրենքն այդպիսին է։