«Առաջին լրատվական»-ը հարցում է անցկացրել Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում, պարզելու ընտրություններից առաջ վայքեցիները ունեն ընտրած ուժ և որ թեկնածուին են նախընտրում:
Վայքեցիների համար առաջնահերթ է երկրում խաղաղության հաստատումը, նոր ընտրությունների գնալը:
Վայքեցիներից մեկը նշեց․ «Քոչարյանին ու Սերժին ով չի ճանաչում, ինչքան սպանություններ են եղել, որևէ անգամ ժողովուրդը հելել բարձրաձայնելա՞: Նախկինները երբեք հետ չեն գա, որովհետև ժողովուրդը թքել է նրանց վրա՝ մերժել է»: