Ջորջ Մեյսոնի համալսարանի Համակարգային կենսաբանության դպրոցի պրոֆեսոր Անչա Բարանովան ասել է, որ կորոնավիրուսային վարակի պատճառով մարդկանց կյանքի միջին տևողությունը կրճատվում է 1,5-2 տարով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ըստ նրա՝ COVID-19- ը համակարգային հիվանդություն է, որով կարելի է վարակվել մեկից ավելի անգամ:
«Կորոնավիրուսային հիվանդության յուրաքանչյուր դրվագ գոնե մի փոքր կրճատում է մեր կյանքը: Եվ որոշ դեպքերում, նույնիսկ ոչ մի փոքր, այլ՝ զգալիորեն: Արդեն զարգացած երկրներում (ըստ վիճակագրության) կյանքի տևողությունը միջինում նվազել է 1,5-2 տարով: Դա տեղի է ունեցել կորոնավիրուսի պատճառով», – ընդգծել է պրոֆեսորը: