Մինսկի օդանավակայանում ձերբակալվել է Nexta Telegram ալիքի հիմնադիրն ու Belarus Brain Telegram ալիքի գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչը: Տեղեկությունը տարածել է Բելառուսի ՆԳՆ կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչությունը:
Բելառուսական ընդդիմության առաջնորդ Ռոման Պրոտասևիչին տեղափոխող ինքնաթիռը շտապ վայրէջք էր կատարել Մինսկի օդանավակայանում:
Ավելի վաղ, հաղորդվել էր, որ ինքնաթիռն ականապատված է: Այս մասին տեղեկությունը չի հաստատվել, սակայն Բելառուսում ծայրահեղական ճանաչված ընդդիմադիր գործիչ Nexta Telegram ալիքի հիմնադիր Պրոտասևիչը ձերբակալվել է ահաբեկչական գործունեության կասկածանքով :
Լեհաստանում հիմնադրված Nexta- ի հիմնադիրներ Ստեփան Պուտիլոն և Ռոման Պրոտասևիչը Բելառուսում մեղադրվում են քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝«զանգվածային անկարգությունների կազմակերպում»,«մբային գործողությունների կազմակերպում, որոնք կոպտորեն խախտում են հասարակության իրավունքները », ինչպես նաև «սոցիալական թշնամանք հրահրելուն ուղղված դիտավորյալ գործողություններ»հոդվածներով: