Ամերիկացի հնագետները արհեստական բանականությունն օգտագործում են հնագույն խեցեղենի դասակարգման համար: Այդ նպատակով արհեստական բանականությունը ուսումնասիրում է հնագույն զարդանախշերը:
Գիտաշխատողները հաճախ դժվարանում են հնագույն խեցեղենի թվագրման և դասակարգման հարցերում: Դրա համար էլ Հյուսիսային Արիզոնայի համալսարանի փորձագետները հնագույն խեցեղենի դասակարգում սովորեցնող մեթոդ են մշակել: Նրանք օգտագործել են նախշազարդ խեցեղենի թվային լուսանկարներ, որոնք ուսումնասիրել է արհեստական բանականությունը: Այսպիսով արհեստական բանականությունը սովորել է տարբերակել խեցեղենի օրինակները, այնուհետև դրանք դասակարգել՝ համադրելով խեցեղենի նմանություններն ու տարբերությունները:
Ստեղծված մեթոդի յուրահատկությունն այն է, որ այն կարողանում է ոչ միայն դասակարգել հնագույն խեցեղենի նմուշներն, այլև բացատրել եզրահանգումները: