Tuesday, 23 04 2024
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք

Պուտինն ու մեր «փշրվող ատամները»

Կփշրենք բոլոր նրանց ատամները, ովքեր փորձում են Ռուսաստանից պոկել կտորներ, հայտարարել է ՌԴ նախագահ Պուտինը: Պուտինի դեպքում այդպիսի հռետորաբանությունն անշուշտ նորություն չէ, պարզապես այն սկզբունքային կերպով հակասում է քաղաքականությանը, ինչի օրինակը հենց միայն Թուրքիան է: Թուրքիան իհարկե գործուն կերպով չի փորձում կտոր պոկել Ռուսաստանից, բայց հրապարակավ կասկածի տակ է դնում այդ «կտորներից» մեկի՝ ՌԴ նախագահի համար առանցքային Ղրիմի պատկանելիությունը, հայտարարելով անգամ, որ դա պատկանում է իրենց:

Այսինքն, Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարում է, որ Ռուսաստանի մաս Ղրիմը իրականում թուրքական է, ու ատամները փշրել խոստացող ՌԴ նախագահ Պուտինը ոչ միայն լռում է, այլ նաև Էրդողանին համարում տղամարդ, որն ամեն ինչ կանի իր երկրի համար: Հասկանալի է, թե ինչու է այդպես: Այդ թեմային անդրադարձել ենք մի շարք անգամներ: Մյուս կողմից հարցն այն է, որ Էրդողանը ամենևին մտադիր չէ Ռուսաստանից կտոր պոկել, և Պուտինն էլ դա գիտե, ու ըստ այդմ չունի նրա ատամները փշրելու կարիք:

Պուտինը գիտե, որ Էրդողանը Ռուսաստանը վաղուց կտոր-կտոր է անում ներսից, ընդ որում շատ՝ նույնիսկ իշխանության ներսից: Այն քաղաքականությունը, որ արդեն տարիներ շարունակ կառուցել ու վարում է Կրեմլը, այլ բան չէ, քան Էրդողանի կայսերական հավակնությունները սպասարկող քաղաքականություն, ինչի ցավագին հետևանքը զգացվեց Արցախի վրա՝ Էրդողանն այսօր Շուշիում է և Ռուսաստանին պարտադրել է իր ներկայությունը Կովկասում, Արաքսից այն կողմ, ու հիմա փորձում է ամրագրել նորանոր ազդեցության հնարավորություններ: Հաջորդիվ, Էրդողանը անցնում է Կենտրոնական Ասիա և կարելի է չկասկածել, որ այնտեղ ևս Ռուսաստանին պարտադրվելու են նոր իրողություններ, որոնք Պուտինին ստիպելու են ներսում հերթական անգամ հայտարարել որևէ մեկի ատամները փշրելու մասին, այն դեպքում, երբ Ռուսաստանից որևէ ձայն դուրս չեկավ, երբ Էրդողանի խորհրդականը 2020 թվականին հայտարարեց Ռուսաստանը 25 միլիոն մահմեդականի միջոցով ներսից քանդելու մասին: Այստեղ է ամբողջ խնդիրը՝ Թուրքիան Ռուսաստանի ներսում է, ռուսական էլիտայից մինչև ժողովրդագրական պատկեր, որն ունի հիմնարար քաղաքական նշանակություն:

Ռուսական ներկայիս կառավարող էլիտան ամբողջությամբ կամ գրեթե ամբողջությամբ ներծծված է թուրք-ադրբեջանական ֆինանսատնտեսական շրջանակների հետ բազմաթիվ սխեմաներով, որոնք ազդում են քաղաքական որոշումների կայացմանը և քայքայում Ռուսաստանը: ՌԴ նախագահին այդ ներքին ու արտաքին լրջագույն խնդիրների համատեքստում այլ բան չի մնում, քան «փշրել» ինչ որ «ատամներ», Ռուսաստանի հանրության մեծապետական զգացմունքների վրա խաղալու համար, թեև նրա համար էլ ակնառու է, որ այդ խաղի ժամանակը ավելի ու ավելի արագ է մոտենում ավարտին: Դա մատնում է և քաղաքական արգելափակումների ծավալի այն ուժգնացումը, որին դիմում է ՌԴ իշխանությունը, անկասկած բացարձակապես ոչ ինքնավստահությունից դրդված: Այս ամենին անդրադարձը բացարձակապես չարախնդում չէ, այդ ամենին անդրադարձը բացարձակապես չարագուշակություն կամ հեգնանք չէ: Այդ ամենն ընդամենը պետք է որպես հանրություն մեզ բերի լրջագույն դիտարկումների և մտորումների, որպեսզի իրավիճակը չափենք ոչ թե այս կամ այն վեկտորի հանդեպ երկրպագության պրիմիտիվությամբ, այլ տեղի ունեցող իրողությունները գնահատելու խորությամբ, հասկանալու համար վտանգներն ու ռիսկերը իրենց բազմաշերտությամբ, այդ թվում և այն հանգամանքով, որ Թուրքիան վաղուց Ռուսաստանի ներսում է: Կքշե՞ն: Ոչնչից բացառելի չէ, հատկապես երբ պարզ չէ, թե ինչ տեղի կունենա Թուրքիայի ներսում: Բայց, պարտավո՞ր ենք դիտարկել նաև տարբերակը, երբ չի ստացվի քշե՞լ: Իհարկե, փորձելով հասկանալ այդ տարբերակի համար անհրաժեշտ այլընտրանքային լուծումները, ընդ որում թե Ռուսաստանի ներսում, թե արտաքին քաղաքական և ռազմա-քաղաքական այլ ուղղություններում, որովհետև հակառակ դեպքում դեպքում փշրվողը դժբախտաբար հերթական անգամ կարող են լինել մեր ատամները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում