Thursday, 18 04 2024
Մարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե տիպային կիստա է «քսերոքս» արած
Նորակառույց դպրոցները դասապրոցեսից հետո չեն կողպվելու՝ դառնալու են համայնքային կենտրոններ
12:30
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Արցախից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատանքի է անցել ՀՀ դպրոցներում
Դպրոցներում առանձնացվել է վարչատնտեսական կառավարումը. «դե օրինակ թուղթը, կավիճը միատեսակ կլինեն»
12:20
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
12:10
Սահմանապահ Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ
36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակման գործով 12 անձ է անցնում
Ու՞մ դիմաց է Ռուսաստանը մերկացնում Կովկասյան ճակատը
11:45
Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով
Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը կվերադարձվի պետությանը
11:15
ԱՄՆ-ն Իսրայելին 26, Ուկրաինային՝ 61 մլրդ դոլար կտրամադրի
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Լուրերի աոավոտյան թողարկում 10։00
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին

Այսօր քաղաքական ողջ ներկապնակը հիմնված է նախկինների վրա, նորը չենք տեսնում, դժբախտաբար. Արարատ Մկրտչյան

Օրերս Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է ունեցել առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ, որտեղ խոսել է ոլորտի համաչափ զարգացման, մարզային բժշկական կենտրոնների զարգացման խնդիրների մասին:

Առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը, ով հրավիրված չի եղել և չի մասնակցել այդ հանդիպմանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ բնական է, որ ընտրություններից առաջ բոլոր թեկնածուներն էլ տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ հանդիպումներ կիրականացնեն, որպեսզի շոշափեն տրամադրությունները, ոլորտային խնդիրները վեր հանվեն, խնդիրներին լուծումներ առաջարկվեն:

«Ես տեղյակ չեմ եղել այդ հանդիպումից: Ես ուշադիր չեմ հետևել հանդիպմանը, չեմ կարող գնահատական տալ, թե առաջնահերթություններն ինչպիսին են, ինչ շեշտադրումներ են եղել: Ինձ շատ տեղեր չեն հրավիրում ներկայիս կառավարությունը, նախորդները, նախորդների նախորդները: Երևի հետաքրքիր չի իմ կարծիքն իմանալ, դա ինչ մի խնդիր է, որ: 12 հազարից ավելի բժիշկներ կան առողջապահության ոլորտում: Ունենք իր բարդություններով, խնդիրներով շատ կարևոր մի ոլորտ, որտեղ անհրաժեշտ են համապատասխան բարեփոխումներ, որոնք հիմնված կլինեն նպատակային ծրագրերի վրա»,-ասաց նա:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին առողջապահության ոլորտի վիճակի մասին, Արարատ Մկրտչյանն ասաց. «Այնքանով է կարևորվել ոլորտը, որքանով մարդու առողջությունը համարվել է տվյալ կառավարության համար կարևորագույն խնդիր: Տարբեր ժամանակներում տարբեր թիրախային խնդիրներ են ունեցել կառավարությունները: Բայց 2000-ական թվականներին առողջապահության ոլորտում բավականին փոփոխություններ են եղել, այդ թվում ձեր խոնարհ ծառայի կողմից»:

Հարցին, թե կովիդի դեմ պայքարն ի՞նչ ցույց տվեց, մենք կարողանո՞ւմ ենք պայքարել խնդիրների դեմ, նախկին նախարարը պատասխանեց. «Ինձ թվում է, որ համայն մարդկությունն էր անզոր և տկար Կովիդի դեմ պայքարում, ոչ միայն Հայաստանի առողջապահության համակարգը: Պրոբլեմը բարդ ու անսպասելի էր, անծանոթ էր և ողջ աշխարհը չէր կարողանում դրա դեմ պայքարել: Մինչև այսօր էլ շատ-շատ պրոբլեմներ կան: Հայաստանը յուրահատուկ չի, որ շատ վատ էր կամ շատ լավ էր:

Ամբողջ աշխարհում տեղեկատվական տեսանկյունից, օգտագործվող միջոցների տեսանկյունից, կովիդի դեմ պայքարը պարզ է: Այնպես չի, որ ինչ-որ մեկը գաղտնի բոլորի աչքից հեռու ինչ-որ մի բան է անում, մենք էլ տեղյակ չենք: Բոլորս տեղյակ ենք գործիքներին, գործիքակազմին, մասնագիտական քայլերին, հերթականությանը: Այնպես որ չեմ կարող ասել՝ այս մի երկրում ավելի լավ էր, քան այն մի երկրում: Ով որ ավելի շատ ֆինանսական միջոցներ ունի և հատկացնում է բնակչության առողջության պահպանմանը, բնականաբար, այդ երկրներում որոշակիորեն ավելի շատ հաջողություններ կլինեն»:

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի իշխանության վերադառնալու ցանկությանը, Արարատ Մկրտչյանն ասաց. «Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, քաղաքական խնդիրներին որակումներ տալու ցանկություն չունեմ և երբեք նպատակ չեմ ունեցել: Աշխատել եմ մասնագիտական հարթության մեջ լինել: Իսկ փոփոխությունները հասարակության մեջ անկախ մեր կամքից տեղի են ունենալու: Այնպես չէ՝, որ կյանքը կանգնած է»: Նա հավելեց, որ այսօր քաղաքական ողջ ներկապնակը հիմնված է նախկինների վրա, նորը չենք տեսնում, դժբախտաբար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում