Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Քոչարյանի ավերիչ ժառանգությունը․ Քի Ուեսթ-Սյունիք տրանզիտ

Ի՞նչ փաստաթուղթ է պատրաստվում, որը Նիկոլ Փաշինյանի խոսքով 100 տոկոս համապատասխանում է Հայաստանի շահին և որը Բաքուն փորձում է տապալել Հայաստանում իր տեղեկատվական գործակալների միջոցով: Վարչապետի ԺՊ-ի խոսքով, տարածված տեղեկությունը, թե փաստաթուղթը դավադրություն է Հայաստանի դեմ, հենց ադրբեջանական տեղեկատվական գործակալության դրսևորում է, քանի որ հակառակ դեպքում փաստաթղթի մասին «արտահոսքը» տեղի չէր ունենա դրա բովանդակության մեծ մասը ծածկած: Ըստ Փաշինյանի, Ադրբեջանը փորձում է այդ արտահոսքերով Հայաստանում ստեղծել իրավիճակ, որը նրան թույլ կտա խուսանավել փաստաթղթից և դրանում ամրագրված պարտավորություններից: Այստեղ առաջանում է երկու հարց: Նախ, հատկանշական է, որ նախօրեին տեղի ունեցած Պուտին-Փաշինյան զրույցից հետո Նիկոլ Փաշինյանը խոսում է փաստաթղթի մասին, և ընդհանրապես Հայաստանում տարածվում է այդ թեման: Նկատենք, որ Պուտինը խոսել էր նաև Ալիևի հետ, ըստ այդմ հնարավոր է եզրակացնել, որ այդ երկուստեք խոսակցությունները վերաբերել են հենց պատրաստվող փաստաթղթին: Այստեղ մյուս հանգամանքը այն է, որ Փաշինյանի և Ալիևի հետ զրույցները տեղի են ունեցել Ռեյկյավիկում Լավրով-Բլինկեն հանդիպման ֆոնին, որը ի թիվս շատ հարցերի քննարկել է նաև հայ-ադրբեջանական խնդիրը, և որը՝ սա նույնպես առանցքային է, ըստ էության Բայդեն-Պուտին հանդիպման նախապատրաստության փուլից է: Ի դեպ այդ ֆոնին էլ հատկանշական է նախօրեին Չավուշողլու-Բայրամով հեռախոսազրույցը:

Ակնառու է, որ Ադրբեջանը Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան ձևաչափի մակարդակում դնում է Մեղրու «միջանցքի» հարց, կամ այլ կերպ ասած՝ Հայաստանի տարածքով տեղաշարժման «սուվերեն» իրավունքի հարց: Կարող ենք քննարկել, թե այդ հարցը Բաքվի համար ինչպիսի նշանակություն ունի՝ մարտավարակա՞ն, թե՞ ռազմավարական: Այսինքն, այդ հարցը Բաքվի համար նպատա՞կ է, թե՞ միջոց՝ Արցախի հարցում կարգավիճակի վերաբերյալ քննարկումներում ճնշումներին հակազդելու համար: Այստեղ էլ իրավիճակն իհարկե չի լինի միարժեք, սակայն նրբերանգները կարևոր են:

Այդ ամենով հանդերձ, էական է թերևս մի հանգամանք. Ադրբեջանը ինչի՞ն է հղում անում «միջանցքի» մասին խոսելիս կամ այդ հարցը դնելիս: Ակնառու է, որ նոյեմբերի 9-ի, հետո հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում չկա միջանցքի հարց, միջանցքի մասին որևէ հիշատակում, ինչն էլ ազդարարում է պաշտոնական Երևանը, նշելով, որ կա մեկ միջանցքի հիշատակում և դա Լաչինի՝ Հայաստանն ու Արցախը կապող միջանցքի հարցն է:

Հազիվ թե Բաքուն դրսևորում է կամակորություն կամ այսպես ասած մերկապարանոց պնդում, չհիմնավորված, առավել ևս, որ այդ հարցում գոնե առերևույթ չունի որևէ աջակցություն՝ Թուրքիայից բացի: Թե Մինսկի խմբի համանախագահ երկրները, թե հարևան Իրանը, կտրականապես բացառում են Հայաստանի տարածքային ամբողջությունը կասկածի տակ դնելու հնարավորությունը: Ռուսաստանը խոսում է սահմանային ցավոտ հարցերի մասին, սակայն դա հնարավոր չէ նույնացնել «միջանցքի» հետ, թեև մի բան է հստակ նաև՝ որ Ռուսաստանը միարժեք չի հայտարարում, թե չկա միջանցքի հարց: Այստեղ սակայն, իրավիճակը կարող է պայմանավորված լինել թե այսպես ասած գաղտնի բանակցությամբ, թե պարզապես նրանով, որ ռուսները չեն փորձում գնալ Բաքվի և Անկարայի դեմ այնպես, որ առաջանա լարվածություն նրանց հետ հարաբերությունում: Նրանք չեն կարողանում իրենց թույլ տալ այն հռետորաբանությունը, ինչն օրինակ Ֆրանսիան, ԱՄՆ-ն կամ Իրանը: Ըստ այդմ, Մեղրու «միջանցքի» մասին Ալիևի հավակնությունների հանգամանքը առաջացնում է երկու դիտարկում: Կամ նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններից բացի կան բանավոր պայմանավորվածություններ, որոնք հիշեցնում է Ալիևը, կամ նա հիշեցնում և «միջանցքի» պնդման հիմքը կապում է բանակցային նախորդ տարիների գործընթացի, պատմության հետ:

Բանն այն է, որ այստեղ կա բավականին նուրբ կապ, եթե դիտարկում ենք Արցախի դեմ պատերազմն ու դրա կանգնեցման այսպես ասած աշխարհագրությունը: Այն համապատասխանում է բանակցային պրոցեսում քննարկումների տրամաբանությանը: Եվ այն, որ այդ քննարկումներում եղել է Շուշիի հարց, Հադրութով Շուշիի ճանապարհի հարց՝ որ Ալիևն այժմ կառուցում է, հավաստում է ոչ միայն ներկայիս իշխանությունը, այլ օրինակ նաև բանակցային գործընթացի ժամանակագիր լրագրող Թաթուլ Հակոբյանը: Նա բազմիցս խոսել է, որ ունի անգամ փաստաթղթային ապացույց, որ օրինակ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր պաշտոնավարման ընթացքում քննարկել է այդ օրակարգը ռուսաստանցի դիվանագետ Տրուբնիկովի հետ: Այդպիսով, հնարավոր է առնվազն դիտարկել, որ, Ալիևի «հավակնության» հիմք կարող է լինել բանակցային պատմությունը, որում քննարկվել է նաև այսպես կոչված Մեղրու «միջանցքի» հարց: Իսկ որ այդ հարցը քննարկվել է, խոստովանել է անգամ ինքը երկրորդ նախագահ Քոչարյանը, 2020 թվականի ամռանը խոսելով Քի Վեսթի տարբերակի մասին և նշելով, որ այն ներառում էր Մեղրիով «սուվերեն ճանապարհի» գաղափարը: Իհարկե դա դեռևս հայր Ալիևի շրջանն էր, բայց հենց նաև այդ շրջանից սկսեց էստաֆետի փոխանցումը որդուն:

Նիկոլ Փաշինյանը ԱԽ նիստում հայտարարել է, թե ինքը չի քննարկել ու չի քննարկի «Մեղրու միջանցքի» հարց: Ակնառու է, որ նախկին նախագահներից նվազագույնը մեկը այդպիսի հարց քննարկել է: Ըստ այդմ, առավել ևս հաշվի առնելով այն, որ երեք նախկին նախագահները այս բարդագույն փուլում ներկայացրել են խորհրդարանի ընտրությանը մասնակցելու հայտ, նրանք թերևս պարտավոր են առնվազն դրա շրջանակում հանրայնացնել իրենց գլխավորությամբ մոտ երեք տասնամյակ հաջորդաբար ընթացած բանակցային գործընթացում քննարկված բոլոր մանրամասները, ինչ են խոսել, ինչի դիմաց, և այլն: Հակառակ պարագայում, նրանցից որևէ մեկը պետք է չունենա հարցի մասին ընդհանրապես խոսելու բարոյական իրավունք: Որովհետև, կամ խոսվում է ամեն ինչ, կամ ոչինչ: Այլապես, որևէ մասնակի խոսք վերածվում է մեդիամանիպուլյացիայի և ներքաղաքական «ռազբորկայի» առարկայի, առավել քայքայելով Հայաստանի դիվանագիտական-քաղաքական առանց այդ էլ բավականին խարխլված դիրքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում