Wednesday, 24 04 2024
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում

Սյունիքը բացահայտում է Հայաստանի ներսի հիվանդությունները

Ակնառու է, որ Սյունիքում «կառուցվում» է ռեգիոնալ դիվանագիտա-քաղաքական գործընթացների նոր խաչմերուկը, որտեղ պայքար է «տեսուչի» համար, որը պետք է հսկի խաչմերուկն ու այսպես ասած քաղի դիվիդենտները: Այստեղ է, որ դրված է հարցը՝ այդ տեսուչը կլինի Հայաստանը, թե՞ որևէ երրորդ երկիր: Այստեղ իհարկե հնարավոր է քննարկել Հայաստանի համար այդ «երրորդ երկրի» կամ «երրորդ սուբյեկտի» շահեկան կամ ոչ շահեկան տարբերակները, կամ չարյաց փոքրագույն տարբերակները: Սակայն այդ տրամաբանությունն արդեն իսկ անկումային է, որովհետև Հայաստանի համար հրամայական է առաջնորդվել նախաձեռնող տրամաբանությամբ և դիտարկել տարբերակը, որում հենց Հայաստանը պետք է լինի այդ նոր կառուցվող շահերի խաչմերուկի ինքնիշխան տեսուչը: Իսկ այդ խնդիրը լուծելու բարդ գործընթացը պահանջելու է երրորդ երկրների առավելագույն թվով շահերի համադրման կարողություն, ինչը հնարավոր է միայն ինքնիշխանության համոզիչ կարողության պարագայում, քանի որ հավակնորդ շահերը անկասկած բազմազան են և հակադիր միաժամանակ:

SՍտեղծված իրադրությունը վերստին ընդգծում է Հայաստանի ներքաղաքական դաշտում քաղաքական-գաղափարական բազմազանության հրամայականը: Ակնառու է, որ Սյունիքի շուրջ իրավիճակը իր վրա կրում է ոչ միայն հետպատերազմյան բեռը, ոչ միայն այսպես ասած մեծթուրանական գաղափարներից բխող և աներկբա կանխարգելման հրամայական թելադրող ռիսկերը՝ դրանց թե պատմա-հոգեբանական, թե ռազմա-քաղաքական բավականին բազմաշերտ ընկալման ու շրջանառման իմաստով, այլ նաև աշխարհաքաղաքական և աշխարհակարգային տրանսֆորմացիայի լայն խնդիրները:

Այդ բարդ խնդիրն է, որ պահանջում է նաև Հայաստանի ներքաղաքական կամ հասարակական-քաղաքական համակարգի բարդ և բազմազան կառուցվածք, որտեղ առավելագույնը մարգինալացված կլինեն ծայրահեղությունները, միաժամանակ ձևավորված կլինի քաղաքական գաղափարական այն միջակայքը, որտեղ կլինի կոնցեպտուալ պայքար և մրցակցություն ուժային շահագրգիռ կենտրոնների հետ աշխատանքն ու հարաբերությունները բազմազանեցնելու, դիվերսիֆիկացնելու, հավասարակշռելու, ոչ թե որևէ մեկի մերժման, այլ նրանց հակադրություններով հանդերձ Հայաստանի շահի խաչմերուկում հնարավորինս համադրման պետական ռազմավարական խնդիրը լուծելու համար: Դա է հրամայականը, ներկայումս գրեթե բաց ռեժիմով վարվող՝ Ռուսաստանի հանդեպ անկոնցեպտ ու անմնացորդ լոյալության և հավատարմության անվերջ երդմնակալության քաղաքականության փոխարեն: Ահա այն ռազմավարական խնդիրը, որ ընտրության ընթացիկ խնդրին զուգահեռ պետք է լուծի Հայաստանի հանրությունը առաջիկա արտահերթ ընտրությանը, ու ահա այն ուղենիշը, որի վրա իրենց առաջարկները պետք է կառուցեն Հայաստանի առաջ կանգնած ռազմավարական խնդիրը պատկերացնող սուբյեկտները:

 

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում