Ուկրաինայի Խմելնիցկի շրջանում անցկացված փառատոնի ժամանակ օդապարուկներից մեկը վթարի ենթարկվել, մեկ մարդ մահացել է, ևս հինգը վիրավորվել են։ Հարուցվել է քրեական գործ,այս մասին է հայտնեց ՈՒկրաինայի Ազգային ոստիկանության տարածաշրջանային վարչության մամուլի ծառայությունը:
Ողբերգությունը տեղի է ունեցել մայիսի 22-ին, Կամենեց-Պոդոլսկի շրջանի Կուլչիևցի գյուղի մոտակայքում: Օդապարուկում եղել են օդաչուն և հինգ ուղևոր։ Անկման հետևանքով արդյունքում մահացել է 53-ամյա մի տղամարդ: Նրա կինը, մյուս ուղևորները, ինչպես նաև 28-ամյա օդաչուն, ով Կիևի բնակիչ է, ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ և հոսպիտալացվել են բժշկական հաստատություններ։
Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել «օդային թռիչքների կանոնների խախտում» հոդվածով: Դեպքի հեղինակներին կարող է սպառնալ ազատազրկում `առավելագույնը 12 տարի ժամկետով: