Պատմաբան Զոհրաբ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Հայ-ադրբեջանաթուրքական համակեցություն հիմա, այս ժամանակներում ուղղակի անհնար է և’ տեխնիկապես, և’ առավել ևս բովանդակային, մանավանդ, երբ դա արվում է Ռուսաստանի քավորությամբ: Ուզես, թե չուզես, բայց էդ համակեցությունը անհնար է հիմա ձևավորել, դա փաստ է:
Հայաստանի ֆորմալ ղեկավարությունը վարչապետի ԺՊ-ի գլխավորությամբ բացառապես իրականացնում են Կրեմլում գրած սցենարը: Նույնիսկ կարծում եմ, որ որևէ բան վարչապետի ԺՊ-ը չի էլ համարձակվելու ստորագրել, պարզապես էս թեման դաշտ նետված ինֆորմացիոն հերթական ռումբն է, որի վրա սկսում են ինքնահաստատվել էլի նույն’ ռուսական սցենարով խաղացող ուժեր, որոնք առիթը բաց չեն թողնում իրենց ներկայացնել իբր ամենառադիկալ ընդդիմադիրներ:
Իհարկե ռուսական սցենարով առաջնորդվող, իրար հայհոյող, բայց միասին խաղացող արհեստական սև սպիտակների գլխավոր առաքելությունն է իրենց արանքում ճզմել, չեզոքացնել որևէ ազնիվ, ողջամիտ ուժի, որը կհամարձակվի առաջնորդվել հայկական սցենարով: