Ռուսաստանում ներգաղթյալների համար հատուկ՝ վերահսկվող կացության իրավական ռեժիմ կներդրվի: Խոսքը վերաբերում է այլ երկրների այն քաղաքացիներին, ովքեր իրավունք չունեն մնալ ՌԴ-ում, բայց հանգամանքների բերումով ստիպված են մնալ: Ռեժիմը տարածվելու է այն օտարերկրացիների վրա, որոնց համար Ռուսաստանից ելքը սահմանափակված է, օրինակ՝ սահմանված տուգանքները վճարելու կամ դատական գործընթացներին մասնակցելու անհրաժեշտության պատճառով: Բացի այդ, այս ռեժիմը կարող է սահմանվել վտանգավոր վարակիչ հիվանդություններ ունեցողների նկատմամբ: