Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հավանություն է տվել COVID-19-ի կանխարգելման նպատակով պատվաստանյութեր արտադրող կազմակերպություններին՝ ավելացված արժեքի հարկի վերադարձը հայտարարագրելու իրավունքի տրամադրմանը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով կառավարության հրապարակած տեղեկատվությանը:
Նշվում է, որ օրինագծի ընդունումն ուղղված է նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելման համար պատվաստանյութերի արտադրության մեջ ներգրավված կազմակերպությունների ծախսերի կրճատմանը: