Thursday, 25 04 2024
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել

Երեք նախագահները պարտավոր են համատեղ բացել փաթեթը

Ակնառու է, որ Ադրբեջանը Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան ձևաչափի մակարդակում դնում է Մեղրու «միջանցքի» հարց, կամ այլ կերպ ասած՝ Հայաստանի տարածքով տեղաշարժման «սուվերեն» իրավունքի հարց: Կարող ենք քննարկել, թե այդ հարցը Բաքվի համար ինչպիսի նշանակություն ունի՝ մարտավարակա՞ն, թե՞ ռազմավարական: Այսինքն, այդ հարցը Բաքվի համար նպատա՞կ է, թե՞ միջոց՝ Արցախի հարցում կարգավիճակի վերաբերյալ քննարկումներում ճնշումներին հակազդելու համար: Այստեղ էլ իրավիճակն իհարկե չի լինի միարժեք, սակայն նրբերանգները կարևոր են: Այդ ամենով հանդերձ, էական է թերևս մի հանգամանք. Ադրբեջանը ինչի՞ն է հղում անում «միջանցքի» մասին խոսելիս կամ այդ հարցը դնելիս: Ակնառու է, որ նոյեմբերի 9-ի, հետո հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում չկա միջանցքի հարց, միջանցքի մասին որևէ հիշատակում, ինչն էլ ազդարարում է պաշտոնական Երևանը, նշելով, որ կա մեկ միջանցքի հիշատակում և դա Լաչինի՝ Հայաստանն ու Արցախը կապող միջանցքի հարցն է:

Հազիվ թե Բաքուն դրսևորում է կամակորություն կամ այսպես ասած մերկապարանոց պնդում, չհիմնավորված, առավել ևս, որ այդ հարցում գոնե առերևույթ չունի որևէ աջակցություն՝ Թուրքիայից բացի: Թե Մինսկի խմբի համանախագահ երկրները, թե հարևան Իրանը, կտրականապես բացառում են Հայաստանի տարածքային ամբողջությունը կասկածի տակ դնելու հնարավորությունը: Ռուսաստանը խոսում է սահմանային ցավոտ հարցերի մասին, սակայն դա հնարավոր չէ նույնացնել «միջանցքի» հետ, թեև մի բան է հստակ նաև՝ որ Ռուսաստանը միարժեք չի հայտարարում, թե չկա միջանցքի հարց: Այստեղ սակայն, իրավիճակը կարող է պայմանավորված լինել թե այսպես ասած գաղտնի բանակցությամբ, թե պարզապես նրանով, որ ռուսները չեն փորձում գնալ Բաքվի և Անկարայի դեմ այնպես, որ առաջանա լարվածություն նրանց հետ հարաբերությունում: Նրանք չեն կարողանում իրենց թույլ տալ այն հռետորաբանությունը, ինչն օրինակ Ֆրանսիան, ԱՄՆ-ն կամ Իրանը: Ըստ այդմ, Մեղրու «միջանցքի» մասին Ալիևի հավակնությունների հանգամանքը առաջացնում է երկու դիտարկում: Կամ նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններից բացի կան բանավոր պայմանավորվածություններ, որոնք հիշեցնում է Ալիևը, կամ նա հիշեցնում և «միջանցքի» պնդման հիմքը կապում է բանակցային նախորդ տարիների գործընթացի, պատմության հետ:

Բանն այն է, որ այստեղ կա բավականին նուրբ կապ, եթե դիտարկում ենք Արցախի դեմ պատերազմն ու դրա կանգնեցման այսպես ասած աշխարհագրությունը: Այն համապատասխանում է բանակցային պրոցեսում քննարկումների տրամաբանությանը: Եվ այն, որ այդ քննարկումներում եղել է Շուշիի հարց, Հադրութով Շուշիի ճանապարհի հարց՝ որ Ալիևն այժմ կառուցում է, հավաստում է ոչ միայն ներկայիս իշխանությունը, այլ օրինակ նաև բանակցային գործընթացի ժամանակագիր լրագրող Թաթուլ Հակոբյանը: Նա բազմիցս խոսել է, որ ունի անգամ փաստաթղթային ապացույց, որ օրինակ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր պաշտոնավարման ընթացքում քննարկել է այդ օրակարգը ռուսաստանցի դիվանագետ Տրուբնիկովի հետ: Այդպիսով, հնարավոր է առնվազն դիտարկել, որ, Ալիևի «հավակնության» հիմք կարող է լինել բանակցային պատմությունը, որում քննարկվել է նաև այսպես կոչված Մեղրու «միջանցքի» հարց: Իսկ որ այդ հարցը քննարկվել է, խոստովանել է անգամ ինքը երկրորդ նախագահ Քոչարյանը, 2020 թվականի ամռանը խոսելով Քի Վեսթի տարբերակի մասին և նշելով, որ այն ներառում էր Մեղրիով «սուվերեն ճանապարհի» գաղափարը: Իհարկե դա դեռևս հայր Ալիևի շրջանն էր, բայց հենց նաև այդ շրջանից սկսեց էստաֆետի փոխանցումը որդուն:

Նիկոլ Փաշինյանը ԱԽ նիստում հայտարարել է, թե ինքը չի քննարկել ու չի քննարկի «Մեղրու միջանցքի» հարց: Ակնառու է, որ նախկին նախագահներից նվազագույնը մեկը այդպիսի հարց քննարկել է: Ըստ այդմ, առավել ևս հաշվի առնելով այն, որ երեք նախկին նախագահները այս բարդագույն փուլում ներկայացրել են խորհրդարանի ընտրությանը մասնակցելու հայտ, նրանք թերևս պարտավոր են առնվազն դրա շրջանակում հանրայնացնել իրենց գլխավորությամբ մոտ երեք տասնամյակ հաջորդաբար ընթացած բանակցային գործընթացում քննարկված բոլոր մանրամասները, ինչ են խոսել, ինչի դիմաց, և այլն: Հակառակ պարագայում, նրանցից որևէ մեկը պետք է չունենա հարցի մասին ընդհանրապես խոսելու բարոյական իրավունք: Որովհետև, կամ խոսվում է ամեն ինչ, կամ ոչինչ: Այլապես, որևէ մասնակի խոսք վերածվում է մեդիամանիպուլյացիայի և ներքաղաքական «ռազբորկայի» առարկայի, առավել քայքայելով Հայաստանի դիվանագիտական-քաղաքական առանց այդ էլ բավականին խարխլված դիրքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում