Հնդկաստանի խոշորագույն՝ Air India ավիաընկերությունը հայտնել է վերջին շուրջ 10 տարիների իր հաճախորդների անձնական տվյալների, այդ թվում և անձնագրային ու կոնտակտային, ինչպես նաև կրեդիտ քարտերի տվյալների արտահոսքի մասին: Այս մասին տեղեկություն է տարածել Air India-ն:
Նշվում է, որ ավիաընկերության ուղևորների տվյալները հաքերների ձեռքում են հայտնվել այն բանից հետո, ինչ նրանք կոտրել են ավիացիոն ոլորտում հեռահաղորդակցության և ՏՏ ծառայություններ մատուցող շվեյցարական SITA ընկերության համակարգը: Արտահոսքի հետևանքով հաքերները ստացել են տեղեկատվություն շուրջ 4.5 մլն մարդու վերաբերյալ:
Air India-ն հայտնել է, որ ուսումնասիրում է միջադեպը և տարբեր մասնագետների է ներգրավել իր տվյալների պաշտպանության համար: