Al Jazeera-ի տեղեկություններով՝ անկախ հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ Մարք Դագգանը, որի սպանությունը Լոնդոնի անկարգությունների առիթ հանդիսացավ` առաջինը չի կրակել:
Մասնագետները այդ եզրակացության հանգել են բալիստիկ փորձաքննությունից հետո: Նրանց կարծիքով՝ ոստիկանի ռադիոկայանին կպած փամփուշտը արձակել է ոստիկանի գործընկերներից մեկը:
Օգոստոսի 4-ին Մարք Դագգանի սպանությունը Լոնդոնի Տոտենհեմ թաղամասում առաջացրեց անկարգություններ, որոնք տարածվեցին նաև այլ քաղաքներում:










































