Չինական մարսագնաց «Չժուժունը» հաջողությամբ արձակվել է հարթակից և սկսել է Մարսի ուսումնասիրությունը: Այս մասին շաբաթ օրը՝ մայիսի 22-ին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Չինաստանի ազգային տիեզերական վարչությանը:
«Չժուժուն» մարսագնացը հաջողությամբ դուրս է եկել հարթակից, հասել է Մարսի մակերևույթ և սկսել է ուսումնասիրությունը», – ասվում է հաղորդագրության մեջ:
Մայիսի 15-ին NASA-ի ղեկավարի տեղակալ Թոմաս Զուրբուչենը շնորհավորել էր Չինաստանին Մարսի մակերևույթին զոնդի հաջող վայրէջքի կապակցությամբ: Նա նշել է, որ անհամբեր սպասում է այն կարևոր ներդրմանը, որն այս առաքելությունը կկատարի մարդկության՝ Կարմիր մոլորակի յուրացման գործում: