Saturday, 20 04 2024
19:30
ԱՄՆ–ն համաձայնել է զորքերը դուրս բերել Նիգերից
ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին

Այն, ինչ Հայաստանի համար բուն խնդիրն է՝ փաստաթղթի շուրջ աղմուկի փոխարեն

Սահմանագծման և սահմանազատման գործընթացի վերաբերյալ արտահոսած, այնուհետև պաշտոնապես «ճանաչված» փաստաթղթի շուրջ կրքերը Հայաստանում հասկանալիորեն չեն հանդարտվում: Ամբողջ հարցն այն է, որ դրանք ծավալվում են առավելապես զգայական, իռացիոնալ, և գերազանցապես ներքաղաքական խմբային կոնյուկտուրային շահերի տիրույթում: Մինչդեռ, դրանից դուրս կա բավականին նուրբ և բազմաշերտ քաղաքական իրավիճակ, որը կարիք ունի հենց քաղաքական դիտարկման:

Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի սահմանը և Արցախը ճանաչի Ադրբեջանի մաս: Ալիևը իհարկե բացահայտում է իր վախերը՝ Արցախի կարգավիճակի հարցի միջազգայնացում և արդիականացում: Դա կանխելու հարցում նրա գլխավոր գործընկերը Ռուսաստանն է, սակայն Մոսկվան հրապարակկային մակարդակում մերժելով կարգավիճակի մասին բարձրաձայնումները, խորքային առումով թերևս բոլորովին դժգոհ չէ այդ հարցի առկայությունից, որովհետև դա նաև լծակ է Բաքվի հանդեպ: Իհարկե, այստեղ իրավիճակը նուրբ լար է, որովհետև, եթե Բաքուն պայմանավորվի ԱՄՆ ու Ֆրանսիայի հետ՝ որոնք հիմնականում բարձրացնում են կարգավիճակի հարցը, Ռուսաստանը կարող է զգալիորեն կորցնել Բաքվի հետ կապերում և Ադրբեջանը կարող է առաջ մղել միջազգային խաղաղապահների հանգամանքը:

Մյուս կողմից, Բաքվի համար դա այդքան էլ հեշտ չէ իհարկե, որովհետև Ռուսաստանն այդուհանդերձ ունի ռազմական ներկայություն և այն չեղարկելը իսկապես բարդ է, հաշվի առնելով նաև այն, որ խոշոր հաշվով ՌԴ-ն ունի Արևմուտքի հետ պայմանավորվելու անհամեմատ ավելի լայն դաշտ և ռեսուրս, քան Բաքուն: Ահա այդ իրավիճակում, սահմանազատման և սահմանագծման գործընթացը ինքնին բավականին բարդ վիճակ կարող է ստեղծել Ալիևի համար, արգելափակելով սահմանային սադրանքների նրա հնարավորությունը: Բանն այն է, որ գործընթացի մասին պայմանավորվելու դեպքում, Ալիևը քաղաքական իմաստով կաշկանդվում է որևէ գործողությունից, քանի դեռ քննարկվում է սահմանների հարցը: Իսկ դա կարող է տևել տարիներ:

Անշուշտ, այստեղ արդեն շատ բան կախված է այն հանգամանքից, թե Հայաստանը որքանով է կարողանում ամրացնել սահմանների իր պաշտպանությունը, թույլ չտալու համար, որ Բաքուն կանգնեցնի որոշակի փաստերի առաջ: Ավելին, այստեղ ընդհուպ նշանակություն ունի այն, թե Հայաստանը որքանով է ունակ կանխել սադրանքները ուժով: Եթե Հայաստանն ունակ չէ լուծել այդ հարցերը, ապա սկսված է սահմանազատման և սահմանագծման գործընթաց, աշխատանքային քննարկում, թե ոչ՝ չկա այդպիսի որևէ փաստաթուղթ, չունի էական նշանակություն՝ Բաքուն շարունակելու է պարբերական սադրանքները և փորձելու է ստեղծել իր համար սակարկության հնարավորություններ ու առիթներ, կարգավիճակի հարցը առնվազն սառեցնելու համար: Ըստ այդմ, Հայաստանի համար բուն խնդիրը այն չէ, որ կա այդպիսի փաստաթուղթ և այն ենթադրում է սահմանագծման և սահմանազատման գործընթացի շուրջ պայմանավորվածություն: Հայաստանի համար բուն խնդիրը այդ գործընթացում սեփական շահերն ու տարածքները լիարժեք, այդ թվում ուժով պաշտպանելու կարողության առավելագույնս արագ վերականգնումն ու ձևավորումն է: Իսկ դրա համար էական նշանակություն ունի այն, որ Հայաստանում հաստատվի ներքին կայուն քաղաքական իրավիճակ և ներքաղաքական պայքարը դադարի ծավալվել «նպատակն արդարացնում է միջոցները» տրամաբանությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում