«Փսալմը դարձավ 2 տարեկան»,- ֆեյսբուքյան իր էջում հրապարակված լուսանկարներին կից գրել է Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի աստղ և գործարար Քիմ Քարդաշյանը։
Ծննդյան խնջույքը կազմակերպվել է շինարարական տեխնիկայի թեմայով։
Լուսանկարներում Քիմ Քարդաշյանը կրում է սև շապիկ, սև տաբատ և սպորտային կոշիկներ։ Փսալմը շինարարական ժիլետով է, զինվորական համազգեստ հիշեցնող տաբատով և Yeezy ապրանքանիշի սպորտային կոշիկներով։