Ռոստովի շրջանում 10 բանվոր է զոհվել՝ կոլեկտորի մաքրման աշխատանքներ իրականացնելիս: Այս մասին հայտնում է Տագանրոգի քաղաքապետ Ալեքսեյ Լիսիցկին:
«10 զոհ»,-ասել է նա՝ պատասխանելով դժբախտ պատահարի հետևանքով զոհերի վերաբերյալ հարցին:
Նշվել է նաև, որ տուժածները 8-ն են:
Ավելի վաղ ՌԴ քննչական կոմիտեն կոլեկտորի մաքրման աշխատանքների ընթացքում անվտանգության կանոնները չպահպանելու մասով քրեական գործ էր հարուցել: Քննչական կոմիտեից հայտնել էին, որ բանվորները զոհվել են թունավորման հետևանքով: