Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Լապշինն ընդդեմ Ադրբեջանի» գործով որոշումը: Գործը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղ կատարած այցելության պատճառով ազատազրկված բլոգեր Ալեքսանդր Լապշինի՝ 2017 թվականին ադրբեջանական բանտում տեղի ունեցած մի միջադեպի հետ: Ադրբեջանի իշխանությունները հայտարարում էին, որ տեղի է ունեցել ինքնասպանության փորձ, մինչդեռ Լապշինը պնդում էր, որ բանտում փորձել են սպանել իրեն: Այս օրերին Ալեքսանդր Լապշինը Հայաստանում է և առիթից օգտվելով հրավիրել ենք «Առաջին լրատվական»-ի տաղավար։