Thursday, 25 04 2024
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ

ԱԳՆ շուրջ իրավիճակի ուշագրավ տրանսֆորմացիա. ում է խանգարում դիվանագիտությունը

Եվրամիության դեսպանների Սյունիք՝ Սև լիճ այցը արժանի է ուշադրության, քանի որ այն ըստ էության Հայաստանի տարածքային ամբողջության արձանագրմանն ուղղված քաղաքական խորհրդանշական քայլ է: Ընդ որում, այդ քայլը հիշեցնում է Արցախի դեմ 44-օրյա պատերազմի մի դրվագ, իհարկե մեզ համար անցանկալի և տհաճ դրվագ, երբ Ալիևը կազմակերպել էր Եվրամիության դեսպանների այց Գյանջա, որի ռազմական ենթակառուցվածքներին ուղղված հայկական հարվածներից մեկից վնասվել էին նաև քաղաքացիական տարածքներ: Գյանջա Եվրամիության դեսպանների այցը ըստ էության քաղաքական որոշակի աջակցության դրսևորում էր Ադրբեջանին և այն թերևս թողեց նաև իր հետքը ընդհանուր քաղաքական մթնոլորտի վրա, որ ձևավորվել էր Արցախին պարտադրված թուրք-ահաբեկչական պատերազմի շուրջ: Դա իհարկե չէր արդարացնում այդ պատերազմը, սակայն մյուս կողմից որոշակիորեն նպաստում էր այն քաղաքական, ռազմա-քաղաքական մթնոլորտին, որում հնարավոր էր դարձել այդ պատերազմը սկսելն ու վարելը: Այժմ, ԵՄ դեսպանների այցը Սյունիք՝ Սև լճի տարածք, ըստ էության Հայաստանի աջակցության նկատելի և շոշափելի քայլ է, Ադրբեջանի սադրանքից հետո Բաքվի շուրջ ստեղծված քաղաքական մթնոլորտի էական տարր, որը նկատելի ուժգնացնում է ճնշումն Ալիևի վրա: Դրա հետևանքով է, որ նախօրեին նա սկսել էր խոսել Հայաստանի հետ կողք-կողքի ապրելու պատրաստակամության մասին, ինչը սակայն անշուշտ պարզունակ խորամանկություն է ստեղծված անհարմար վիճակը թոթափելու նկատառումով:

ԵՄ դեսպանները կարող էին ձեռնպահ մնալ Սև լիճ այցելելու պաշտոնական Երևանի նախաձեռնությանը ընդառաջելուց, սակայն նրանք մեկնել են, թերևս բավականին հանգամանալից տեղյակ լինելով, թե ուր են մեկնում և ինչ իրավիճակի առաջ են լինելու: Եվ նրանք Սև լճում փաստացի ազդարարել են հայկական դիրքորոշման իրավացիությունը: Ընդ որում հատկանշական է, որ դա փաստորեն տեղի է ունեցել Եվրախորհրդարանում հայ ռազմագերիների հարցի բանաձևի քվեարկությամբ, որով Եվրոպական խորհրդարանը պահանջել է Բաքվից անհապաղ վերադարձնել բոլոր հայ գերիներին: Սա անշուշտ հայկական դիվանագիտության արդյունավետ և հաջող աշխատանքի որոշակի դրսևորում է, որն, ի դեպ, նախօրեին կառավարության նիստում արձանագրել էր նաև վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը:

Եվ ահա այդ ֆոնին էլ, իր հերթին ուշադրության է արժանի այն, որ երեկոյան արդեն բավականին կրքեր են թեժանում արտգործնախարարության շուրջ, այն բանից հետո, երբ փոխնախարար Ավետ Ադոնցը հայտարարում է, թե ԱԳՆ տեղյակ չէ այն աշխատանքային փաստաթղթից, որ ըստ Նիկոլ Փաշինյանը քննարկում են Հայաստանը, ՌԴ-ն և Ադրբեջանը, և որը վերաբերում է սահմանազատման և սահմանագծման գործընթացի ուղղությամբ աշխատանքներ սկսելու համար պատվիրակությունների ձևավորմանը: Փոխնախարարի այդ հայտարարությունը հնչում է բավականին տարօրինակ, թեկուզ հենց այն պատճառով, որ հնչում է, քանի որ դրա տոնայնությունը այդպիսով դառնում է որոշակիորեն դեմարշ վարչապետի պաշտոնակատարի դեմ, ընդ որում գերատեսչության անունից, որովհետև Ադոնցը կարող էր ասել, որ տեղյակ չէ ինքն անձամբ, ոչ թե ԱԳՆ: Նիկոլ Փաշինյանն արդեն երեկոյան խորհրդարանում հայտարարեց, թե ինչպե՞ս կարող է ԱԳՆ տեղյակ չլինել այդ մասին, եթե այդ փաստաթղթերը ստացվում են ԱԳՆ խողովակով: Միաժամանակ նա հայտարարեց, թե գուցե այնտեղ լսում են օրինակ նախկին դեսպան Միքայել Մինասյանի անունն ու դրանից ազդվում: Իսկ երեկոյան արդեն տեղեկություններ տարածվեցին, թե ԱԳ նախարար Արա Այվազյանը հրաժարական է տալիս, համաձայն չլինելով փաստաթղթին, և կառավարության դեմ բողոքի ցույց անող Արթուր Վանեցյանն ու համակիրները շարժվեցին արտգործնախարարություն Այվազյանին աջակցություն հայտնելու: Արդյո՞ք փոխնախարար Ադոնցի հայտարարությունն ուներ ԱԳՆ-Փաշինյան սրացում առաջացնելու նպատակ: Համենայն դեպս տպավորություն է, որ կամա, թե ակամա տեղի է ունեցել այդօրինակ դրվագ: Ու՞մ է խանգարում բարդ իրավիճակում հայկական դիվանագիտության արդյունավետությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում