UEFA-ն գործ է հարուցել Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի և ակուբի չորս ֆուտբոլիստների` Կասիլյասի, Դուդեկի, Ալոնսոյի և Ռամոսի դեմ:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի «Այաքս»-«Ռեալ» հանդիպման վերջնամասում Ալոնսոն ու Ռամոսը դեղին քարտեր ստացան ամենայն հավանականությամբ Մոուրինյոյի կարգադրությամբ: Բեմադրությունը, որի մասնակիցներն էին նաև Կասիլյասն ու Դուդեկը, կազմակերպվեց, որ Ալոնսոն և Ռամոսը բաց թողնեն «Օսերի» հետ ոչ մի նշանակություն չունեցող հանդիպումն ու «մաքուր» մտնեն փլեյ-օֆֆ :
UEFA-ի կարգապահական կոմիտեն հարցը կքննարկի նոյեմբերի 30-ին: