Friday, 19 04 2024
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է

Եռակողմ նոր փաստաթղթի լույսն ու ստվերը

Մեդիատիրույթում հայտնի արտահոսքից հետո Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանրայնացրեց Ադրբեջանի հետ՝ Ռուսաստանի հովանու ներքո նոր գործընթացի վերաբերյալ փաստաթուղթ ստորագրելու հարցը: Այստեղ միանգամից հարց է առաջանում, թե ինչու՞ կառավարության ղեկավարը չի արել դա մինչ այդ, այսինքն մինչ կլիներ արտահոսք ընդդիմադիր դիրքավորում ունեցող, նախկին համակարգը ներկայացնող գործիչների և մեդիայի միջոցով, որպեսզի ստեղծված աղմուկից հետո նոր միայն հայտարարվեր՝ թե ստորագրվելու է այդպիսի փաստաթուղթ և այն 100 տոկոս համապատասխանում է Հայաստանի շահին: Նիկոլ Փաշինյանի բացատրությունը, որ քննարկվող, մշակվող, աշխատանքային փաստաթուղթը հանրայնացնելը կլիներ էթիկապես սխալ, թվում է հիմնավոր, սակայն այդ հիմնավորվածությունն ամբողջական կլինի մի դեպքում՝ եթե Հայաստանի կառավարությունն ապահովում է աշխատանքային գործընթացի փակ ռեժիմը և հանրությանը տեղեկացնում արդեն մշակման աշխատանքը ավարտելուց հետո և տեքստը ստորագրման պատրաստելուց առաջ, իսկ քանի որ իրավիճակը ունեցել է նախադեպեր, ապա Հայաստանի կառավարության համար թերևս պետք է ոչ միայն անսպասելի չլինի, այլև սպասելի լինի հնարավոր արտահոսք, աղմուկ, մանիպուլյատիվ հետևանքով: Ըստ այդմ, ինչու՞ չկանխել մանիպուլյացիան, չհրապարակելով աշխատանքային նյութը, սակայն հայտնելով դրա մասին և հավաստիացնելով, որ այն չի պարունակելու որևէ վիճահարույց կամ առավել ևս վտանգավոր դրույթ և վերաբերելու է ընդամենը սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսելու աշխատանքային ձևաչափին: Դրա փոխարեն, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսեց Հայաստանի տեղեկատվական և քաղաքական դաշտում «ադրբեջանական գործակալ գործիչների» մասին, որը ինքնին բավականին թեժ է պահում հանրային կրքերը, արդեն իհարկե վարչապետի քաղաքական շահերի տրամագծում, ի տարբերություն արտահոսքերով մանիպուլյացիա կառուցող կողմի թեժացրած իրավիճակների: Այդ ամենից դուրս սակայն, անշուշտ առանցքային է այն, թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը և ինչպիսին է դրա իրավական և քաղաքական համատեքստը:

Փաստաթղթի հրապարակված տեքստը համենայն դեպս չի գուժում ոչինչ: Այն ընդամենը հերթական եռակողմ հայտարարություն է, այս անգամ սահմանազատման և սահմանագծման աշխատանքի ձևաչափ մշակելու և սկսելու մասին: Այստեղ կարծես թե խոսքը մի բանի մասին է, որն ի վերջո պետք է տեղի ունենա: Սակայն իրավիճակի նրբությունը թերևս հետևյալ հարցադրումն է՝ փաստաթուղթը պետք է ստորագրվի, որից հետո է Բաքուն համաձայնելու քաշել իր սահմանախախտ ստորաբաժանումները հե՞տ, թե՞ Երևանը դնելու է պայման՝ կստորագրի, միայն ադրբեջանցիների ելման դիրք վերադառնալու պարագայում: Այդ դեպքում կստացվի, որ ստորագրությունն ուրեմն Բաքվի պայմանն է՝ զորքը հետ քաշելու, հետևաբար Բաքուն ունի այդ եռակողմ թղթի հարցում ինչ որ շահագրգռություն: Այստեղ էլ առաջանում  են կասկածներ, թե արդյո՞ք կա գաղտնի մաս: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հերքել է, թե կա այդպիսի մաս: Հարց է առաջ գալիս՝ իսկ բանավոր որևէ պայմանավորվածությու՞ն, ինչպես օրինակ նոյեմբերի 9-ի թղթի մեջ կար՝ Զանգելանի և Ղուբաթլուի առումով: Այդ հարցը կարծես թե բաց է, համենայնդեպս առայժմ և Նիկոլ Փաշինյանին թերևս արժե անդրադառնալ և հերքել նաև որևէ բանավոր պայմանավորվածության առկայությունը:

Միևնույն ժամանակ, ակնառու է, որ սահմանի հարցում Ադրբեջանի հանդեպ ձևավորվել է ուժգին միջազգային ճնշում, կամ ուժգնանում է այդ ալիքը և այստեղ հնարավոր է Ալիևին պետք է ինչ որ կերպ դեմք փրկել, և քանի որ Ռուսաստանին էլ պետք է ինչ որ կերպ արձանագրել, որ ինքն է հարց լուծողը, ձևավորվում է եռակողմ փաստաթղթի և աշխատանքային գործընթացի մասին պայմանավորվածության գաղափարը: Այս դեպքում անշուշտ Երևանին չարժե դիմադրել, քանի որ դա իրավիճակի լարվածության լիցքաթափման բերող ձևաչափ կամ ընթացք է: Մի բան, որ Հայաստանին մի շարք օբյեկտիվ պատճառներով ներկայումս բավականին անհրաժեշտ է՝ խուսափել լարվածության էսկալացիայից և հնարավոր նոր ռազմական մասշտաբային գործողությունների վտանգից: Իհարկե վերստին նկատենք ադրբեջանցիների հետքաշման հանգամանքը, որը պետք է լինի առանց նախապայմանի, ինչի մասին Երևանի դիրքորոշման վերհաստատումը կարևոր է: Ու, նաև թերևս մի հանգամանք, որին կանդրադառնանք նաև առանձին հոդվածով ավելի հանգամանալից: Փաստացի, սեղանին դրվում է եռակողմ փաստաթուղթ սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեկնարկի մասին և սահմանային իրավիճակի հանգուցալուծումը գոնե այս տարբերակով չի շաղկապվում «միջանցքի» գաղափարին, ինչը կարող ենք դիտել Երևանի դիվանագիտական հաջողության նշմարվող ուրվագիծ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում