Բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ ՄԻԵԴ-ը բավարարել է իր հայցն ընդդեմ Ադրբեջանի:
Լապշինը դիմել էր ՄԻԵԴ՝ իր նկատմամբ Բաքվի բանտում սպանության փորձ կատարելու և դաժան խոշտանգումներ իրականացնելու մեղադրանքով: Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է Լապշինին վճարել 30.000 եվրո փոխհատուցում: