Թերթը գրում է, որ Արարատի մարզի Վազգեն Սարգսյանի անվան զորամասում ծառայության պայմանները շատ վատն են: Մշտական ջրի բացակայությունից զորամասում անտանելի հակահիգիենիկ վիճակ է ստեղծվել: Զորամասում շատ վատն է նաև սնունդը.
«Ստեղծված պայմաններն ազդում են զինվորների բարոյահոգեբանական վիճակի վրա՝ նրանք մի կերպ ծառայում են և օրերն են հաշվում, թե երբ են ազատվելու այդ անմարդկային պայմաններից: Զինծառայողների պատմելով՝ իրենք նորմալ սնունդ ուտում են, երբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն է այցելում այնտեղ, որից հետո զինվորները երանի են տալիս, թե երբ է Պնախարարը հերթական անգամ այցելելու իրենց զորամաս:









































