Ռուսաստանի Դաշնության թվային զարգացման, կապի և հաղորդակցության նախարարությունը և ԱՀ տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարությունը համաձայնագիր են ստորագրել կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին:
Փաստաթղթի ստորագրումը տեղի է ունեցել երկու երկրների վարչապետներ Միխայիլ Միշուստինի և Ալի Ասադովի՝ հինգշաբթի օրը Մոսկվայում կայացած բանակցություններից հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը:
Նրանց ներկայությամբ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել նաև Ռուսաստանի Դաշնության մտավոր սեփականության դաշնային ծառայության և ԱՀ մտավոր սեփականության գործակալության միջև: