Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հայտարարեց, որ պատրաստվում է ստորագրել երեկ համացանցում հրապարակված փաստաթուղթը։ Փաշինյանի խոսքով`այդ փաստաթուղթը 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի շահերին։ Թուղթը չի հրապարակում, քանի որ կոռեկտ չէ, քանի դեռ այն քննարկման փուլում է։ Ի՞նչ է կատարվում հիմա։ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որ Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի դիրքերի ուղղությամբ եղել են կրակոցներ։ Պաշտոնական հայտարարությունը կտարածվի ավելի ուշ։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի հետ: